top

Սպիտակի թիվ մեկ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ


ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1 ՆՈՒՀ-ը գործում է Սպիտակի համայնքապետարանի ենթակայությամբ, գտնվում է Ուզբեկական թաղամասում, թիվ 8 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:
Թիվ 1 ՆՈՒՀ-ը սպասարկում է Սպիտակի քաղաքային համայնքի երեխաներին:
Շենքի մակերեսը՝ 828 մետր քառակուսի է: Աշխատում է 5-օրյա և օրական 9 -ժամյա աշխատանքային ռեժիմով:
Թիվ 1 ՆՈՒՀ-ը նախատեսված է 60 երեխայի համար հետևյալ խմբերի կոմպլեկտավորմամբ՝
I ) միջին նախադպրոցական 4-5 տարեկան տարիքային խումբ:
II) ավագ նախադպրոցական 5-6 տարեկան տարիքային խումբ:
Մանկապարտեզը համալրված է մանկավարժական և բժշկական կադրերով, որի շնորհիվ իրականացվում է երեխաների առողջությանը, մտավոր և ֆիզիկական զարգացմանը ուղղված համալիր միջոցառումներ:
Մանկապարտեզի կրթադաստիարակչական աշխատանքները իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով՝ մայրենի լեզվով:




Պատմություն

Թիվ 1 մանկապարտեզը բացվել է 1998թ. հուլիսի 18-ին երկրաշարժից հետո չեխ շինարարների կողմից կառուցված դպրոցի տարածքում: Մանկապարտեզում գործել է 3 խումբ, 15 աշխատողներով: Տնօրենը եղել է Սուսաննա Սահակյանը:
1999թ հունիսի 1-ից մանկապարտեզում ներդրվել է Սորոսի ուսումնական մեթոդը:
Ծրագրի շրջանակներում մանկապարտեզը ապահովել է համապատասխան գույքով, ծրագրային անհրաժեշտ պարագաներով: Տնօրենը և դաստիարակները վերապատրաստվել են, ստացել հավաստագրեր: 2004թ-ին մանկապատեզը կարճ ժամանակով փակվել և վերաբացվել է, 2004թ-ից մինչև օրս տնօրեն է աշխատում է Հասմիկ Խաչատրյանը: Մանկապարտեզը միշտ փայլել է գեղեցիկ միջոցառումներով: Միջոցառումների տարեկան պլանի համաձայն անցկավել են տարեմուտի, գարնան, աշնան զատիկի, մայրիկների տոնին, մայիսի 28-ին նվիրված միջոցառումներ, սպորտային մրցութային խաղեր։Համայքապետարանի մշակույթի բաժնի կողմից բազմիցս արժանացել են դիպլոմների, պատվոգրերի և խրախուսանքների: Աշխատանքային 18 տարիների ընթացքում մանկապարտեզը տվել է շուրջ 450 շրջանավարտ: Ավարտական հանդեսների ժամանակ երեխաները փայլել են իրենց գիտելիքներով: Նրանցից 300-ը սովորել և ավարտել են հանրապետության անվանի բուհերը, դարձել լավ մասնագետներ:


Աշխատակազմ


Խաչատրյան Հասմիկ
Սպիտակի թիվ մեկ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ -ի տնօրեն



Մանուշակ Էտիբարյան - հաշվապահ
Սուսան Մանուկյան - դաստիարակ
Աննա Սարդարյան - դաստիարակ
Սիրանուշ Կարապետյան – լոգոպեդ մանկավարժ
Անահիտ Սայադյան – երաժշտական դաստիարակ
Սուսաննա Ղազարյան - խոհարար
Լիլիթ Ավետիսյան – բուժքույր, խոհարարի օգնական
Ազատուհի Ծառուկյան – դաստիարակի օգնական
Անահիտ Չոբանյան դաստիարակի օգնական
Արևիկ Հակոբյան - տնտեսվար


Խմբեր

Մանկապարտեզը գործում է 2 խմբով, որտեղ հաճախում են 60 երեխա:
1-ին խումբ` միջին նախադպրոցական 4-5 տարեկան:
2-րդ խումբ` ավագ նախադպրոցական 5-6 տարեկան:


Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների սնունդը կազմակերպվում է ելնելով օրգանիզմի հիմնական սննդանյութերով և էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից :
Ճաշացանկը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի հիման վրա , որի էներգետիկ արժեքի 10-15% -ը կազմում է․ սպիտակուցներ 30-32%, ճարպեր 55-60%, և ածխաջրատներ:
Ճաշացուցակը ներառում է ճաշատեսակների, հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը սննդի ընդունման փուլերին համապատասխան (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ)՝ հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների գտնվելու ժամանակահատվածը:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաներին առողջ սնունդ ապահովելու նպատակով օրինակելի ճաշացանկը կազմվում է 10-14 օրվա համար։
Միևնույն ճաշատեսակը կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդ 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:
Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը , կաթը, սերուցքային կարագը, բուսական յուղը , հացը` ցորենի և տարեկանի, շաքարը , կարտոֆիլը , բանջարեղենը , միրգը , հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը :
Ձուն, պանիրը, կաթնաշոռը կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ :
Երկու շաբաթվա ընթացքում երեխան ստանում է օրգանիզմի համար անհրաժեշտ սննդամթերքի քանակը :


Հիմնախնդիրներ

Թիվ 1 մանկապարտեզը հարմարեցված է, ունի բազում խնդիրներ:
Մանկապարտեզը վաձակալական հիմունքներով է, տեղակայված է թիվ 8 դպրոցի շենքում, ոչ տիպային է, զուրկ անհրաժեշտ պայմաններից:
Մանկապարտեզը չունի առանձին մուտք, ընդհանուր է դպրոցի հետ:
Մանկապարտեզը չունի խաղահրապարակ, բակային խաղեր:
Ննջարաններն ու խմբասենյակները հարմարեցված են:
Մանկապարտեզը չունի համապատասխան գույք:
Մանկապարտեզը չունի կենտրոնացված ջեռուցում:
Մանկապարտեզը չունի դահլիճ:
Չունի առանձին ճաշասենյակ:
Երեխաների հասակին համապատասխան զուգարանակոնքեր:


Կոնտակտներ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ուզբեկական թաղամաս, թիվ 8 դպրոցի մասնաշենք, 1804
Հեռ.(0-255)2-44-48
էլ. փոստ՝ spitakn1mankapartez@mail.ru



Տեսադարան


ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր