top

Սպիտակի թիվ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ


<<Սպիտակի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ը գտնվում է Շահումյան 10 փողոցի վրա, քաղաքապետարանի հարևանությամբ: Շենքը տիպային չէ, հարմարեցված է մանկապարտեզին: Մանկապարտեզը հարմարավետ է, պայմանները՝ բարենպաստ են: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար: Գործում է 3 ավագ խումբ, 2 միջին և մեկ կրտսեր խումբ:Մանկապարտեզում կրթվում և դաստիարակվում են 180 երեխա: Մանկապարտեզը գործում է 8 ժամյա ՝ հնգօրյա աշխատանքային ռեժիմով: Ունի 29 աշխատող:




Պատմություն

Մանկապարտեզը գործում է երկրաշարժից հետո 1990թ. սեպտեմբերից վագոն–տնակներում: Այդ ժամանակ մանկապարտեզը գտնվում էր ժողկրթբաժնի ենթակայության տակ: 1990-1992թթ.մանկապարտեզի վարիչ է նշանակվել Ե.Խաչատրյանը: 1992-2013թթ.մանկապատեզի վարիչ է նշանակվել Գ.Պապանյանը: 1992թ-ից մանկապարտեզը վագոն–տնակներից տեղափոխվել է ներկայիս մանկապարտեզի շենք: Շատ ծանր և դժվարին օրեր է ունեցել մանկապարտեզը՝ ոչ բարենպաստ պայմաններ: Սակայն 2011թ-ին Սպիտակի թիվ 2 մանկապարտեզը հիմնանորոգվել և կահավորվել է <<Սեյվ դը Չիլդրեն>> կազմակերպության և Սպիտակի քաղաքապետարանի համագործակցությամբ: Մեծ օժանդակություն ցուցաբերեցին մանկապարտեզին մեր բարերարները և քաղաքապետարանը: 2013-2015թթ. մանկապարտեզի տնօրեն է նշանակվել Վ.Սուքիասյանը: Նա մեծ ուշադրություն դարձրեց երեխաների սննդակարգին, մանկապարտեզի կարգ ու կանոնին: 2016թ սեպտեմբերի 1-ից մանկապարտեզի տնօրեն է Ա.Հովակիմյանը: Առաջին իսկ օրվանից իր նախաձեռնությամբ մեծ փոփոխություն կատարեց մանկապարտեզում: Իր ջերմությամբ համակեց մանկապարտեզի ողջ կոլեկտիվին, ծնողներին և երեխաներին: Մանկապարտեզին անընդհատ հատուկ հոգատարություն և ուշադրություն է ցուցաբերում քաղաքապետ Գ.Սահակյանը: Ի շնոհիվ Սպիտակի քաղաքապետի և բոլոր բարերարների փոխվեց մանկապարտեզի կյանքը, առօրյան, սնունդը: Շատ գեղեցիկ, լուսավոր, կահավոր-ված և հարմարավետ է այժմյան մանկապարտեզը:


Աշխատակազմ


Հովակիմյան Աննա
Սպիտակի թիվ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ -ի տնօրեն



Մեթոդիստ - Արուսյակ Մելքոնյան Պետրոսի
Հաշվապահ - Անահիտ Վարդերեսյան Հարութի
Դաստիարակ - Անահիտ Հակոբյան Ալմարտունու
Դաստիարակ - Արփիկ Այվազյան Աշոտի
Դաստիարակ - Անահիտ Յարմալոյան Վազգենի
Դաստիարակ - Ելենա Խաչատրյան Կարոյի
Դաստիարակ - Արևիկ Դանիելյան Սամվելի
Դաստիարակ - Հասմիկ Չոբանյան Վարդանի
Լոգոպեդ-մանկավաժ - Արմենուհի Դիլբարյան Ստյոպայի
Երաժշ-դաստիարակ - Անահիտ Պապանյան Լյովայի
Երաժշ-դաստիարակ - Արմենուհի Գաբրիելյան Հենրիկի
Մանկավարժ-հոգեբան - Իրինա Սարգսյան Ալեքսանի
Մանկավարժ-խմբավար - Անի Աբրահամյան Արարատի
Սոցիալական մանկավարժ - Շուշանիկ Խաչատրյան Սուրիկի
Գործավար - Քրիստինե Արշակյան Արտավազդի
Տնտեսվար - Գայանե Ասատրյան Վոլոդիայի
Բուժքույր - Անահիտ Հարությունյան Հենրիկի
Դաստիարակի օգնական - Էլմիրա Սահակյան Օնիկի
Դաստիարակի օգնական - Շուշիկ Դարչինյան Արշակի
Դաստիարակի օգնական - Վարդուհի Պողոսյան Համլետի
Դաստիարակի օգնական - Թագուհի նազարյան Ռոբերտի
Դաստիարակի օգնական - Սիրվարդ Գրիգորյան Ռուբենի
Դաստիարակի օգնական - Սաթիկ Չալաբյան Նշանի
Խոհարար - Նաիռա Պապոյան Սարգսի
Խոհարար - Արմանուշ Շիրոյան Ալբերտի
Խոհարարի օգնական - Նունե Աթոյան Սեյրանի
Հավաքարար - Անահիտ Ավետիսյան Զոհրաբի
Օժանդակ բանվոր - Ղուկասյան Արսեն Միշայի
Դռնապահ - Նորիկ Մանուկյան Մկրտչի


Խմբեր

Ավագ I խումբ- 26 երեխա
Ավագ II խումբ – 29 երեխա
Ավագ III խումբ – 29 երեխա
Միջին I խումբ – 34 երեխա
Միջին II խումբ – 34 երեխա
Կրտսեր II խումբ – 31 երեխա


Մանկապարտեզում երեխաները սնվում են օրեկան 3 անգամ՝ նախաճաշ, ճաշ, ետճաշիկ: Նրանք ստանում են վիտամիններով հարստացված, բարձր կալորիականությամբ սնունդ, որն անհրաժեշտ է նրանց բնականոն զարգացման համար՝ հավի և տավարի միս, բանջարեղեն, մրգեր, թխվածքաբլիթներ, քաղցրավենիք, կոնֆետների տեսականի, կաթ, թեյ, կոմպոտ, ջեմ, ծիրանի չիր, սալորաչիր, չամիչ, ձավարեղեն, ընդեղեն, հացաբուլկեղեն: Թեյը հարստացվում է վիտամին C-ով:


Հիմնախնդիրներ

• Շենքի ընթացիկ վերանորոգում:
• Թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի տարածքի ցանկապատում:
• Գույքի ձեռքբերում
• ՆՈՒՀ-ի բակային խաղային միջոցների նորացում:
• ՆՈՒՀ-ի աշխատակիցների շարունակական վերապատրաստում, թեմատիկ սեմինարների մասնակցություն:
• ՆՈՒՀ-ի երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ ծնողների մասնակցությամբ շարունակական վերահսկողության ապահովում:
• ՆՈՒՀ-ում ծնողական խորհրդի դերի բարձրացում:


Կոնտակտներ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 10, 1804
Հեռ.(0-255)2-44-07
էլ. փոստ՝ spitak2nuh@gmail.com



Տեսադարան


ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր