top

Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ


Սպիտակի գեղարվեստի դպրոցը գործում է 1979 թվականից 50 աշակերտով։ 2016-2017ուստարում դպրոցն ունի 65 աշակերտ: Այն գործում է լուսավոր, հարմարավետ շենքում, որտեղ հիմնական ծրագրերից բացի զարգացնում են դեկորատիվ-կիրառական արվեստի առավել ազգային և ավանդական ճյուղերը՝ խեցեգործություն,խճանկարչություն, ասեղնագործություն, գոբելեն,կարպետ։
Դպրոցը մշտապես ակտիվ մասնակիցն է եղել քաղաքի մշակույթային կյանքին, հարկ եղած դեպքերում մասնակցել նաև համաքաղաքային միջոցառումների, նկարչական ձևավորման, դիզայնի, լոզունգների պատրաստման և այլ աշխատանքներին։
Դպրոցում ստեղծվել է մշտապես գործող պատկերասրահ, որտեղ ցուցադրվում է ուսուցիչների և աշակերտների լավագույն աշխատանքները։ Բացի այդ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, թեմատիկ դասախոսություններ, զրույց-զեկուցումներ նվիրված հոբելյանական և հիշարժան տարեթվերին, նշանավոր մարդկանց։ Կրթոջախի պատմության մեջ իր անուրանալի վաստակն ունի ծնունդով Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղից անվանի նկարիչ , դոցենտ Արտաշես Հունանյանը, որի անունով էլ ցանկանում ենք կոչել դպրոցը:2000թ-ից ի վեր դպրոցի տնօրենն է Այծեմնիկ Սիմոնյանը: 2015թ-ից տնօրենն է Արփինե Հովսեփյանը:
Վերջին չորս տարվա կտրվածքով մոտ 30 շրջանավարտներ իրենց ուսումն են շարունակում միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
2014թ. դպրոցը մշակույթային կրթության ոլորտում համարվել է Լոռու մարզի հենակետային ուսումնական հաստատություն:
Դպրոցին իր աջակցությունն է ցուցաբերում դպրոցի նախկին ուսուցիչ և Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետ ` գերմանաբնակ Արարատ Հայդեյանը:
Այժմ էլ դպրոցը գտնվում է շատ դինամիկ և ակտիվ վիճակում` աշխատասեր և ջանասեր աշակերտների և ուսուցիչների շնորհիվ: Դպրոցում սովորում են 65 աշակերտ, դասավանդում 5 ուսուցիչ:




Պատմություն

Դպրոցը մշտապես ակտիվ մասնակցել է քաղաքի, հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին և փառատոններին՝ մասնավորապես ԱՄՆ- ում, Լեհաստանում, Գերմանիայում, Եգիպտոսում, Չեխիայում, Բելոռուսիայում արժանացել խրախուսանքների ու դիպլոմների։
2002թ. մասնակցել ենք Արաբկիրի հայորդաց տանը բացված մանկապատանեկան ցուցահանդես մրցույթին,ներկայացրել ենք 27 աշխատանքներ և ունեցել հաղթանակներ, բազմաթիվ պատվոգրեր և նաև 2-դ մրցանակ և ոսկե խաչ ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդ կաթողիկոսից մեր սան Արամ Այվազյանին։
2003թ. մասնակցել ենք մանկապատանեկան միջազգային ցուցահանդես վաճառքի ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Ցուցահանդեսին մասնակցելու համար մեզ օգնել է Թուֆենկյան հիմնադրամի երևանյան մասնաճյուղը։
2004թ. մասնակցել ենք Լեհաստանի Տորուն քաղաքում կազմակերպված <<Միշտ կապույտ, միշտ կանաչ>> մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսին։
2005թ. մասնակցել ենք Լեհաստանի Չեստոխովա քաղաքում կայացած <<Երեխան և շունը>> մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսին և արժանացել դիպլոմների։
2005թ. մասնակցել ենք <<Հնդկաստանը իմ աչքերով>> հանրապետական ցուցահանդեսին և մեր աշակերտուհի Ռոզա Բիձյանը շահեց մրցանակ՝ դրամական պարգև։
2006թ. մասնակցել ենք <<Մեր հայրենիքը>> խորագրով ցուցահանդեսին և արժանացել մշակույթի նախարար Հ. Պողոսյանի պատվոգրին։
2007թ.-ից առ այսօր մեր սաները իրենց աշխատանքներով մասնակցում են Գերմանիայի Բեռլինի շրջանի Գութ Սահաթայնի մշակույթի կենտրոնում կազմակերպվող մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսներին, որը կոչվում է <<Բարեկամության կամուրջ>> և 2 շաբաթով հյուրընկալվում գերմանացիների մոտ: Մեր սաներին օգնում է Սպիտակի նախկին ճարտարապետ Արարատ Հայդեյանը , որը այժմ գերմանաբնակ է:
2007թ. մասնակցել ենք Ազգային Բանակի 15-ամյակին նվիրված Վանաձորում կայացած ցուցհանդեսին և դպրոցի չորս սաները արժանացել են ՀՀՊՆ նախարար Ս. Սարգսյանի կողմից շնորհակալագրերի և նվերների։
2007թ. մասնակցել ենք Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված ցուցահանդեսին։
2008թ. մասնակցել ենք <<Մենք ենք մեր մարզը>> խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում։ Դպրոցը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի կողմից պատվոգրով, ինչպես նաև շնորհակալագիր ենք ստացել Լոռու մարզպետ Ա. Քոչարյանից։
2008, 2009,2010, 2011 թթ. մասնակցել ենք մշակույթի նախարարության կազմակերպած գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների աշխատանքների ցուցահանդեսներին և արժանացել դրվատանքի։
2007թ-ից առ այսօր մեր սաները իրենց աշխատանքներով մասնակցում են Գերմանիայի Բեռլինի շրջանի Գութ Սահաթայնի մշակույթի կենտրոնում կազմակերպվող մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսներին, որը կոչվում է <<Բարեկամության կամուրջ>>, 2 շաբաթով հյուրընկալվում գերմանացիների մոտ։ Մեր սաներին օգնում է Սպիտակի նախկին ճարտարապետ Արարատ Հայդեյանը, որը այժմ գերմանաբնակ է։
2011թ. դպրոցը հաջողությամբ մասնակցեց EXPO ցուցահանդեսին, որպես Լոռու մարզի լավագույն կրթամշակույթային հաստատություն:
2011թ. դպրոցը հաջողությամբ մասնակցեց հանրապետական EXPO ցուցահանդեսին՝ որպես Լոռու մարզի լավագույն կրթամշակույթային հաստատություն։
2011թ. մասնակցել ենք <<Հայոց պետականություն 5000-ամյա և 20-ամյա>> համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնին։
2012թ-ին մասնակցել ենք Վիվա-սել ՄՏՍ-ի կազմակերպած <<Գարնանային ներշնչանք>> խորագրով ցուցահանդեսին և որպես մրցանակ ստացել դպրոցի համար անհրաժեշտ թրծարան։
Երևանում անցկացված <<Մեքսիկան իմ աչքերով>> մրցույթում դպրոցի սաներից մեկը (Ռուբեն Սահակյան) արժանացավ 2-րդ կարգի մրցնակի՝ Մեքսիկայի դեսպանի կողմից պարգևատրվելով դիպլոմով և հուշանվերով։
2013թ. Սպիտակի քույր քաղաք Բելառուսական Օրշա քաղաքում բացված է գեղարվեստի դպրոցի սաների և ուսուցիչների ցուցահանդեսը։ 2014թ. դպրոցը մշակույթային կրթության ոլորտում համարվել է Լոռու մարզի հենակետային ուսումնական հաստատություն:
Նույն թվականի հոկտեմբերի 14-ին դպրոցում կազմակերպված ցուցահանդեսի բացմանը մասնակցել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և դպրոցի տնօրեն Այծեմնիկ Սիմոնյանին պարգևատրել պատվոգրով և դպրոցին նվիրել 10 մոլբերտ:
2015թ. մասնակցել ենք Երևանում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսին, որը նվիրված էր ցեղասպանության հիշատակի 100 ամյակին, մասնակցել ենք ոչ միայն գեղանկարչական աշխատանքներով, այլ նաև ուսուցիչների և սաների ձեռքով կարված Արևմտյան Հայաստանի տարազներով: Տարազները հագել և ցուցադրել են դպրոցի սաները:
2016թ. մայիս ամսին, ինչպես ամեն տարի մասնակցում ենք մշակույթի նախարարության կազմակերպած գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների աշխատանքների ցուցահանդեսին:
2016թ. օգոստոսի 17-ին Սպիտակի գեղարվեստի դպրոցը անհատական ցուցահանդես ունեցավ Երևանի Նկարիչների Միությունում: Որտեղ սաները փայլուն հանդես եկան խեցեգործությամբ և գունավոր ապակիների խճանկարներով: Հյուրերի կազմում էին Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար` Անահիտ Գյուլազյանը, բարձրաստիճան հյուրեր, դասախոսներ` Թերլեմեզյանի և Գեղարվեստի ակադեմիայի, և նկարիչների միության անդամներ և Սպիտակի լավագույն ընկեր` պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ովքեր իրենց գեղեցիկ և ոգեշնչող խոսքով գովաբանեցին մեր տաղանդավոր երեխաներին իրենց կատարած աշխատանքների համար:


Աշխատակազմ


Հովսեփյան Արփինե
Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրեն



Ուսուցիչ – Սիմոնյան Այծեմնիկ
Ուսուցիչ – Միրզոյան Գոհար
Ուսուցիչ – Մանուշակյան Գոհար
Ուսուցիչ – Չոբանյան Կարեն
Հաշվապահ – Էտիբարյան Մանուշակ
Գործավար – Միրզոյան Սոնա
Տնտեսվար – Հովսեփյան Արկադի
Հավաքարար – Հովսեփյան Արմինե
Դռնապան –Հարությունյան Մարինե


Խմբեր

I Ա - 8
I Բ - 9
I Գ - 9
II Ա - 6
III Ա - 6
III Բ - 7
III Գ - 6
IV Ա - 5
IV Բ - 9
Ընդամենը 65 աշակերտ


Հիմնախնդիրներ

Շենքի նկատմամբ իրավունքի ձեռք բերում։
Գույքի ձեռք բերում։
Կապիտալ վերանորոգում։


Կոնտակտներ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ,ք․ Սպիտակ, Շահումյան 105, 1804
Հեռ. (0-255)2-02-08
էլ. փոստ՝ spitak.gexarvestidproc@mail.ru



Տեսադարան


ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր



Ժպիտ մանկական հաղորդաշարը Սպիտակի գեղարվեստ դպրոց ՀՈԱԿ-ում






Սպիտակի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությունը Հայաստանի նկարիչների միությունում