top

Սպիտակի քաղաքային գրադարան ՀՈԱԿ


Ընթերցողների պահանջները բավարարելու համար գրադարանի ձեռքբերումներից մեկը միջգրադարանային համագործակցությունն է, որի շնորհիվ, ըստ պահանջարկի, գրականություն ենք ստանում և մարզային գրադարանի, և անձնական գրադարանների, և հասարակական կազմակերպությունների ՙՍպիտակի Հելսինկյան խումբ՚ իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, ՙՀաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն՚ հասարակական կազմակերպություն: Ընթերցողներն օգտվում են Ազգային գրադարանի, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի գրքային հավաքածուներից:
Գրադարանն իր հավաքածուներից խմբաքանակներ տրամադրում է մանկական կրթօջախներին, դպրոցական գրադարաններին /Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոց, թիվ 3 ավագ դպրոց, թիվ 1 հատուկ դպրոց և այլն/:
Գրադարանային կետ է բացված նաև քաղաքի պետական քոլեջում:
ՙՍպիտակի քաղաքային գրադարան՚ ՀՈԱԿ-ի գրքային հավաքածուն կազմում է 28050 միավոր, որից հայերեն լեզվով` 16946 օրինակ, ռուսերեն լեզվով` 8825 օրինակ, օտար լեզուներով` 2058 օրինակ, թերթերի լրակազմ` 188 և 33 անուն ամսագիր:
Գրադարանը ապահովում է ոչ միայն համայնքի բնակչության գրադարանային տեղեկատվական սպասարկման մատչելիությունը, այլև գյուղական համայնքներից սպասարկում է Արևաշող, Լեռնավան, Լեռնանցք, Ջրաշեն, Քարաձոր գյուղերի բնակչությանը` ըստ պահանջարկի:
Ապահովված է ինտերնետ կապով:




Պատմություն

Գործում է 1939 թվականից` սկզբում խրճիթ-ընթերցարանի կարգավիճակով, այնուհետև` ակումբին կից գրադարան, Սպիտակի շրջանը կազմավորվելուց հետո` շրջանային գրադարան կարգավիճակով, 1977թվականից` շրջ. գրադարանների կենտրոնացված համակարգ /ԳԿՀ/` 24 գրադարաններով, որից 20-ը գյուղական, 4-ը` քաղաքում գործող, 1996 թվականից վերանվանվել է ՙՍպիտակի քաղաքային գրադարան՚, 2008 թվականից` ՙՍպիտակի քաղաքային գրադարան՚ ՀՈԱԿ:
Կառուցվածքում ունեցել է ընթերցողների սպասարկման, շրջիկ ավտոգրադարան /ընթերցողների ոչ ստացիոնար սպասարկման բաժին/, մեթոդ-մատենագիտական, համալրման-մշակման, մանկական բաժիններ, առանձին ընթերցասրահ:
2014թվականից գրադարանի վերակազմակերպան արդյունքում ՙՍպիտակի թանգարան ՚ ՀՈԱԿ-ը միավովել է ՙՍպիտակի քաղաքային գրադարան՚ ՀՈԱԿ-ին:
Այժմ գրադարանն ունի ընթերցողների սպասարկման բաժին և թանգարանային բաժին:
Մինչ երկրաշարժը ունեցել ենք 2200239 օրինակ գրքային ֆոնդ: Երկրաշարժը հիմնովին ավերել է գրադարանը, վերականգնվել է 1989 թվականի ապրիլից և առ այսօր անխափան գործում է պահպանելով ՙԳրադարան՚ հասկացության լավագույն ավանդույթները:
Կարևորում ենք հավաքածուների թարմացման գործընթացը:
Տարիներ շարունակ գրադարանային ֆոնդը համալրելու կոչը` ուղղված մեր քաղաքի ազգաբնակչությանը, իր արդյունքն է տվել: Այն նպաստել է ազգաբնակչության շրջանում գրադարանի դերի ըմբռնման, նրա պահպանման և զարգացման հստակ գիտակցմանը:
Գրքային ֆոնդը համալրելու նպատակով կազմակերպվել են նաև այլ միջոցառումներ Haylife. ru ինտերնետ-համագործակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է ակցիա` ՙԳրքեր Սպիտակի համար՚: Ստացվել է 1500 օրինակ գրականություն: Ակցիային մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մի խումբ երիտասարդներ, հայկական ուսանողական ասոցիացիան, Մոսկվայի պետական բժշկական ատամնաբուժական համալսարանը, Ռուսաստանում հայկական երիտասարդական միություն ասոցիացիան, ՙԵրիտասարդական իրավաբանական միություն՚ համաշխարհային կազմակերպությունը, Երևանի հայերի ցեղասպանության թանգարան – ինստիտուտը: Ակցիան ի նպաստ գրադարանի ֆոնդի համալրման կազմակերպվել էր այն բանից հետո, երբ երիտասարդ իրավաբան Նատալյա Մոշենսկայան այցելել էր և տեղում հիացել գրադարանի ընթերցողների ակտիվությունից և գրադարանի աշխատանքային մթնոլորտից. ՙ…Գրադարանը բավականին ընթերցողներ ունի, աշխատողները բանիմաց են և հոգատար…՚:
Կարևորում ենք ավանդույթ դարձած ՙԳրադարանի բարեկամներ՚ ամենամյա հավաքը, որը նույնպես նպաստում է գրքային ֆոնդի համալրմանը:
2008 թ. ՙ Հայ-ռուս բարեկամական հարաբերություններ՚ միջոցառման շրջանակում գրողների պատվիրակությունը ռուս գրող Դեմենտև Ա. Ֆ.-ի գլխավորությամբ այցելել և իր նվիրատվությունն է կատարել գրադարանին:
Նվիրատվություններ են կատարվել նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից, ՀՀ Ազգային գրադարանից, Խնկո-Ապոր անվան ազգային մանակական գրադարանից, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանից, թատերական գործիչների միությունից և այլ նշանավոր մարդկանցից /գրողներ Սոնա Վան, Ս. Խալաթյան, Հ. Հովեյան, Լ. Սարգսյան և այլն/,Սպիտակ քաղաքի բնակիչներ,Սպիտակ քաղաքի երիտասրդներ` տարբեր բուհերի սովորող ուսանողներ:
2016 թվականի մինչ նոյեմբեր ամիսը ֆոնդը համալրվել է 420 օրինակ հայերեն և ռուսերեն լեզվով գրականությամբ:
Նվիրատվությունները լավագույն աղբյուր են հիմնականում հետադարձ համալրում կազմակերպելու համար, իսկ ընթացիկ համալրումը կազմակերպելու համար գրադարանը օգտագործում է և նրանց ուժերը, և ֆինանսական միջոցներ համայնքի բյուջեից և տարբեր կազմակերպություններից ստացվող նվիրատվությունները:
Գրադարանային հավաքածուներում ընդգրկված գրադարանային բոլոր փաստաթղթերը հաշվառված են գրադարանի գլխավոր մատյանում, որը վարվում է ըստ գործող կարգի և պարունակում է տվյալներ գրադարանային հավաքածուի մասին:
Ունենք ինչպես համահավաք, այնպես էլ կարգային և այբբենական գրացուցակներ: Շուտով ֆոնդը կմուտքագրվի նաև համակարգիչ, որն էլ ավելի կհեշտացնի ընթերցողների սպասարկման աշխատանքները:
Գրադարանում ֆոնդերը դասավորված են համապատասխան ԳՄԴ սխեմայի, մանկական գրականությունը` ըստ տարիքային առանձնահատկությունների:
Գրադարանն իր գրքային հավաքածուից նվիրել է գրքեր Շուշիի նորաբաց գրադարանին և 2010 թվականին` 35 օրինակ գիրք նվիրել է Մեծ Պարնի գյուղի գրադարանին` արձագանքելով գյուղական գրադարանների համալրմանն օգնելու ծրագրին:
Գրադարանը յուրաքանչյուր տարի թերթերի և ամսագրերի բաժանորդագրության համար հատկացնում է 200-250հազ. ՀՀ դրամ: Այս տարի բաժանորդագրվել ենք 17 անուն թերթ և ամսագիր: Ունենք հայկական, ռուսական ամսագրերª գրական-գեղարվեստական, գիտատեխնիկական, գիտահանրամատչելի և ինֆորմացիոն, երեխաների համար, առողջապահական, գիտամեթոդական և այլ բնույթի:
Ընթերցասրահում թերթերի և ամսագրերի հաշվառումը կատարվում է հատուկ սահմանված ձևերի վրա և օգտագործման է տրվում ըստ սահմանված կարգի:
Հիմնական սկզբունքը համալրման անընդհատության պահպանելն է: Մասնաճյուղ գրադարանի համար կիրառվում է գրադարանային համակարգի համագործակցության և տեղեկատվական պաշարների միասնական օգտագործման սկզբունքը:
Ունենք ձևավորված համահավաք գրացուցակ, տեղեկատու և մատենագիտական հրատարակությունների քարտային գրացուցակ:


Աշխատակազմ


Գրիգորյան Քնարիկ
Սպիտակի քաղաքային գրադարան ՀՈԱԿ-ի տնօրեն



Հովհաննիսյան Ժենյա Հրաչյայի - տնօրենի տեղակալ
Խաչիկյան Ռուզաննա Ռաֆիկի - հաշվապահ
Ավագյան Նարինե Ալբերտի - ընթ.սպաս.բաժնի վարիչ
Բունիաթյան Վեներա Մկրտչի - գրադարանավար-համակարգող
Ջւլհակյան Տաթևիկ Գևորգի - գրադարանավար
Մաթոսյան Լուարա Գրիշայի - գրադարանավար
Հարությունյան Մելինե Զավենի - գրադարանավար
Սարգսյան Սոնա Վաղինակի - գրադարանավար
Ջուլհակյան Հայկանուշ Սամվելի - կազմարար
Աղումյան Գեղեցիկ Լենիկի - թանգարանային բաժ.ֆոնդապահ
Ղուբաթյան Նազելի Ռազմիկի - թանգարանային բաժ.վարիչ
Մակարյան Անժելիկա Արայի - համակարգչային օպեատոր
Գյուլազյան Գոռ Վարուժանի - օժ. բանվոր
Հովհաննիսյան Շողիկ Սմբատի - հավաքարար


Հիմնախնդիրներ

Շենքային հիմնանորոգում։
Թանգարանային բաժնի հիմնավոր առանձնացում մետաղյա կոնստրուկցիաներով,
անվտանգության համակարգի տեղադրում, ապակեպատ միջնորմների տեղադրում։
Ջեռուցման համակարգի անցկացում։
Օդափոխության համակարգի տեղադրում։
Գույքի ձեռքբերում։
Գրքային ֆոնդի համալրում։


Կոնտակտներ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Ս․ Ավետիսյան 1, 1804
Հեռ.(0-255)2-29-31
էլ. փոստ՝ spitaki.qaxaqayingradaran@mail.ru



Տեսադարան


ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր