top

Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ


Սպիտակի երաժշտական Սպիտակի երաժշտական դպրոցի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 593 ք/մ.:
Այն բաղկացած է 19 դասասենյակներից որոնք նախատեսված են 180-200 աշակերտի համար: Ներկայիս պահին սովորում են 125 աշակերտ:
Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, ազգային նվագարանների, վոկալի, կիթառի, հարվածային գործիքների, բաժիններ:
դպրոցի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 593 ք/մ.:
Այն բաղկացած է 19 դասասենյակներից որոնք նախատեսված են 180-200 աշակերտի համար: Ներկայիս պահին սովորում են 125 աշակերտ:
Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, ազգային նվագարանների, վոկալի, կիթառի, հարվածային գործիքների, բաժիններ:




Պատմություն

1953թ-ին Էդուարդ Կզարթումյանի շնորհիվ՝ Սպիտակում հիմնվեց երաժշտական դպրոց: Միանգամից բացվեցին դաշնամուրային, լարային, փողային բաժիններ՝ ի շնորհիվ Խաչիկ Դնոյանի, որը դասավանդում էր Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնում: Հետագայում դպրոցի աշխատանքները շարունակեց վաստակաշատ մանկավարժ Լիլիկ Կրիտյանը: Նրա աշխատանքային գործունեության տարիներին ավելացավ դպրոցի սաների թիվը: Այդ տարիներին բազմաթիվ շնորհալի սաներ մասնակցել են հանրապետական մրցույթ-փառատոնների և արժանացել դիպլոմների, պատվոգրերի: 1988թ. դաժան երկրաշարժից դպրոցը հիմնովին ավերվեց: Երկրաշարժի զոհ դարձան բազմաթիվ ուսուցիչներ և սաներ, այդ թվում նաև վաստակաշատ մանկավարժ՝ դպրոցի տնօրեն Լիլիկ Կրիտյանը: Երկրաշարժից հետո 1989-1990թթ. դպրոցը ղեկավարել է Կոլյա Իգիթխանյանը: Դասերը վերսկսվում են վրանային անբարենպաստ պայմաններում:1991թ.-ից դպրոցը իր գործունեությունը շարունակում է փայտաշեն տնակներում: Այդ ժամանակ դպրոցը ղեկավարում էր Հովիկ Արշակյանը,որը դասավանդում էր Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի՝ փողային բաժնում: Աննկարագրելի էր այն աշխատանքները, որ կատարում էին դպրոցի ուսուցիչները և սաները այդ ցուրտ ու մութ դասասենյակներում: Սակայն կյանքի վերածնունդը հույս և սեր էր ներշնչում դեպի երաժշտությունը և լուսավոր ապագան: 1992թ.-ից դպրոցը ղեկավարում է Սպիտակի բնակիչ Անդրանիկ Սիմոնյանը: Անչափ տաղանդավոր, աշխատասեր և սկզբունքային անձնավորություն, որը հիացնում էր բոլորին իր կատարողական արվեստով: Նրա օրոք 1994թ-ին կայացավ<< Ամադեուս >> մրցույթ- փառատոնը:Դպրոցի սաները արժանացան մեդալների և դրամական պարգևների:
1995թ.-ից դպրոցը ղեկավարել է իր մասնագիտության մեջ անչափ հմուտ և նվիրված, խմբավար՝Թերեզա Գրիգորյանը:1996թ-ին Վանաձորում<< Իմ անկախ հայրենիքը 5 տարեկան է>> մանկապատանեկան մրցույթում դպրոցի մանկական երգչախումբը արժանացավ II կարգի մրցանակի: Այնուհետև Երևանում Հայաստանի երգչախմբային ընկերության կողմից կազմակերպված փառատոնում երգչախումբը արժանացավ III-կարգի մրցանակի՝ Էմմա Ծատուրյանի կողմից:
1988թ.-ի երկրաշարժից հետո դպրոցը վերապրեց երկրորդ աղետը: Դա 1997թ-ի հրդեհն էր: Օգնության եկածները փրկեցին երաժշտական գործիքները: Հրդեհից հետո դասերը ընթանում էին փայտաշեն տնակներում, ոչ բարենպաստ պայմաններում: 1988թ.-ի Սպիտակի առաջին քաղաքապետ ազգային ժողովի պատգամավոր, <<Սպիտակի համայնքների միության >> նախագահ՝ երջանկահիշատակ Սուրեն Ավետիսյանի անմիջական նախաձեռնությամբ և օժանդակությամբ, Ֆրանսահայ <<Ռոբերտ Պողոսյան և որդիներ >> հիմնադրամի, Բերգամո-Սպիտակ իտալական զորակցության միության ջանքերով սկսվեց նոր դպրոցի շինարարությունը:
2000թ-ին շահագործման հանձնվեց նորակառույց դպրոցը:
2000թ.-ին Մեծ Բրիտանիայում կազմակերպված երաժշտական փառատոնին մասնակցեցին դպրոցի քանոնահարների համույթը՝ Նարինե Ղամբարյանի ղեկավարությամբ:
2003թ.-ին նշվեց դպրոցի 50-ամյա հոբելյանը, որը նշվեց մեծ հանդիսավորությամբ: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, ներկա էր նաև պրոֆեսոր Ս. Կ. Քեչեկը, նա դրվատանքի խոսքերով հանդես եկավ և իր գոհունակությունը հայտնեց դպրոցի անցած ուղու և կատարվելիք աշխատանքների մասին:
2005թ-ի հոկտեմբերից դպրոցը ղեկավարում է մասնագիտությամբ դաշնակահար Արմինե Զալինյանը: Հարգված և սիրված անձնավորություն ուսուցիչների և սաների կողմից:Դպրոցում նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 1989թ.-ից, այդ տարիներին նրա դասարանում սովորել են բազում շնորհալի սաներ: Նրա նախաձեռնությամբ դպրոցում բացվեց փողային գործիքների բաժին,որով ավելացավ դպրոց հաճախող աշակերտների քանակը: Ստեղծվեց ջութակահարների համույթ Թերեզա Իսոյանի ղեկավարությամբ: Այս բաժիններում սովորող սաները իրենց կատարումներով ավելի բովանդակ դարձրին ինչպես դասարանական, այնպես էլ հաշվետու համերգները: Այդ տարիներին բացի ավագ տարիքային խմբի երգչախմբից ( ղեկ. Մարիա Գասպարյանի )դպրոցում ստեղծվեց նաև կրտսեր տարիքային խմբի երգչախումբ, ( ղեկ. Ա. Բեգլարյան ), որոնք բազմիցս մասնակցել են <<Երգող Հայաստան >> մանկապատանեկան մրցույթ –փառատոնին, արժանացել մրցանակների, պատվոգրերի և գովեստի խոսքերի: Ուսումնամեթոդական ապահովվածությունը անց է կացվում տարբեր բաժիններում դասալսումների, բաց ցուցադրական դասերի, տեխնիկական մրցույթների միջոցով: Կատարվել են միջոցառումներ նվիրված Կոմիտասի գործունեությանը, ցերեկույթ, նվիրված՝ պոետ-աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակին, հուշ երեկո նվիրված՝ Խաչատուր Ավետիսյանի 70-ամյակին, ժող. նվագարանների բաժնի աշակերտների մասնակցությամբ: Կատարվել է միջոցառում նվիրված Բախի 320- ամյակին, Մոցարտի 250-ամյակին և Առնո Բաբաջանյանի 65-ամյակին: Տեղի են ունեցել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների վերլուծական կատարումներ ՝դաշնամուրային բաժնի բարձր դասարաններում: 2007թ-ից սկսած զգալիորեն ավելացավ ժող. նվագարանների դասարաններում հաճախող աշակերտների թիվը: <<Ժողովրդական նվագարանների և երգի պարի >>VIII փառատոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Մակիչ Հարթենյանը և Հասմիկ Չոբանյանը, արժանանալով շնորհակալագրերի: Դպրոցի պատմության մեջ մեծ իրադարձություն էր աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի այցը: Նա արժանացավ մեծ ընդունելության համայնքի ղեկավարների, դպրոցի տնօրինության և աշակերտների կողմից: Այնուհետև տեղի ունեցավ փոքրիկ համերգ , ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը, իսկ ուսուցիչները և հանդիսատեսը մեծ բավականությամբ ունկնդրեցին և վայելեցին Կիսինի կատարմամբ Շոպենի երկու վալսերը: 2012թ.-ը հիշարժան էր նրանով, որ հոկտեմբերի 23-ին դպրոց այցելեցին Բելգիայի <<Պամինա>> և Շվեյցարիայի <<Տետրաֆլուտ>> կանանաց ֆլեյտահարների քառյակները:
2013թ.-ին լրացավ դպրոցի 60- ամյակը:2013թ.-ի մայիսի 20-ին մեծ շուքով ու հանդիսավորությամբ տեղի ունեցավ համերգ, որը նվիրվեց դպրոցի 60-ամյակին: Համերգին ելույթ ունեցան ավագ և կրտսեր խմբի երգչախմբերը, ջութակահարների և քանոնահարների համույթը, ժող. նվագարանների նվագախումբը, ինչպես նաև անհատ կատարողներ: Համերգին հրավիրված էին հյուրեր Վանաձորի մշակույթի ոլորտից և հյուրեր համայնքի ղեկավարությունից: Այդ թվում հրավիրված էին նաև դպրոցի նախկին սաները: Ներկա էր նաև մրցույթ-փառատոների մրցանակակիր, անզուգական երաժիշտ-կատարող Անահիտ Դիլբարյանը: Նա իր կատարումներով հիացրեց ներկաներին: 2016թ.-ին Անահիտ Դիլբարյանը Հանրապետության նախագահի կողմից արժանացավ տարվա <<Լավագույն երաժիշտ>> մրցանակին:
2011-2012 ուս. տարվա վերջին տեղի ունեցավ երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցչուհի Ե. Սահակյանի և քանոնի բաժնի ուսուցչուհի Ա. Դարչինյանի սաների տարվա ավարտական միջոցառումը << Անտառային մեղեդիներ >> խորագրով: Դա մի փոքրիկ երաժշտական ներկայացում էր, որտեղ երեխաները ցույց տվեցին այս և անցած տարիների ընթացքում ստացած գիտելիքներն ու կատարողական հմտությունները: 2014-2015 ուս. տարվա մայիս ամսին տեղի ունեցավ երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցչուհի Ե. Սահակյանի և քանոնի բաժնի ուսուցչուհի Ա. Դարչինյանի համատեղ միջոցառումը: Այն ավանդական բնույթ չէր կրում: Աշակերտները իրենց ջերմ մաղթանքներով ու կատարումներով հրաժեշտ տվեցին սիրելի երաժշտական դպրոցին: 2015-2016 ուս. տարում Սպիտակի երաժշտական դպրոցում ազգային նվագարանների բաժինը հարստացավ դհոլի բաժնով: Ստեղծվեց դհոլահարների համույթը՝ Վոլոդյա Թորոսյանի ղեկավարությամբ: Համույթը մասնակցել է Հանրապետական համերգ-փառատոններին, տարբեր ազգերի երգեր և պարեր մրցույթին, ելույթ են ունեցել մանկական ֆիլհարմոնիայում: Շնորհալի երեխաները արժանացել են պատվոգրերի և դիպլոմի:
Դպրոցի լավագույն շրջանավարտներից է եղել Անդրանիկ Սիմոնյանը, որը այժմ Գերմանիայում երգչախմբի և նվագախմբի ղեկավար է:
Մեր հայրենակից Երևան քաղաքի Սպենդիարովի անվան տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի օժանդակությամբ Վիվա-Սել ընկերության կողմից դպրոցին նվիրաբերվեց երաժշտական նվագարաններ:
Վերջին տարիներին մի շարք բարերարների կողմից դպրոցին նվիրաբերվել է մի շարք երաժշտական նվագարաններ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Փադարյանը '' YerazArt'' իրականացրեց նվագարանների նվիրատվության ծրագիրը: 2015թ. ազգային նվագարանների բաժնի սաների լավագույն կատարման համար << Մշակույթային կրթության աջակցության >> հիմնադրամը դպրոցին նվիրեց երաժշտական նվագարաններ:
Ներկայիս ուսուցիչների մեծամասնությունը դպրոցի նախկին սաներն են, ովքեր մինչև այժմ աշխատում են դպրոցում:
Դպրոցը երախտապարտ է իր բոլոր նվիրատուներին, բարերարներին:


Աշխատակազմ


Զալինյան Արմինե
Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ -ի տնօրեն



Զալինյան Արմինե - տնօրեն (դաշնամուրի դասատու)
Հարությունյան Վարդիթեր - փոխտնօրեն (տեսաբան)
Սահակյան Արմինե - դաշնամուրի դասատու
Հաջյան Լամարա - դաշնամուրի դասատու
Շահբազյան Կարմեն - դաշնամուրի դասատու
Կարապետյան Ալվարդ - քանոնի դասատու
Սահակյան Մարիանա - դաշնամուրի դասատու
Ղազարյան Սյուզաննա - դաշնամուրի դասատու
Գասպարյան Մարիա - խմբավար
Սահակյան Ելենա - տեսաբան
Կարապետյան Նազելի - տեսաբան
Իսոյան Թերեզա - ջութակի դասատու
Գասպարյան Լիլիթ - ջութակի դասատու
Ղամբարյան Նարինե - քանոնի դասատու
Դարչինյան Անուշ - քանոնի դասատու
Խումարյան Գայանե - քանոնի դասատու
Ղազարյան Էրիկ - դուդուկի, շվիի դասատու
Թորոսյան Վոլոդյա- հարվածային գործիքների դասատու
Բեգլարյան Ալինա - խմբավար
Ախրազյան Ռոզա - խմբավար
Մանուկյան Անուշ - գործավար
Մուրադյան Ասյա - հաշվապահ
Ալվարդ Սահակյան – տեխ. Աշխատող
Արմեն Թորոսյան – պահակ դռնապան
Եղիշե Շիրոյան - տնտեսվար


Խմբեր

կրտսեր տարիքային խմբի երկու երգչախումբ - 41 սովորող
ավագ տարիքային խմբի երգչախումբ – 33 սովորող
ջութակահարների համույթ - 6 սովորող
քանոնահարների համույթ – 7 սովորող
դհոլահարների համույթ - 13 սովորող
երկու նվագախումբ - 18 սովորող


Հիմնախնդիրներ

Դպրոցի շենքի նկատմամբ իրավունքի ձեռք բերում:
Դպրոցի շենքի հիմնավերանորոգում , տանիքի նորոգում, արտաքին պատերի ծեփերի վերականգնում, նոր լուսամուտների շերտավարագույրների և ջեռուցման կաթսայի տեղադրում, մանրահատակի լաքապատում, հոսանքի լարերի փոխարինում և ներսի պատերի վերանորոգում:
Համակարգիչների ձեռքբերում:
Համերգային դաշնամուրի /ռոյալի /ձեռքբերում:
Աշակերտական արտահագուստներ դպրոցի երգչախմբի և նվագախմբի համար:


Կոնտակտներ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 105, 1804
Հեռ. (0-255)2-24-45
էլ. փոստ՝ spitaki.erajshtakan@mail.ru



Տեսադարան


ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր



Սպիտակի երաժշտական դպրոցի 60-ամյակը






Սպիտակի երաժշտական դպրոցի 60-ամյակը






Սպիտակի երաժշտական դպրոցի 60-ամյակը






Սպիտակի երաժշտական դպրոցի 60-ամյակը






Սպիտակի երաժշտական դպրոցի 60-ամյակը






Սպիտակի երաժշտական դպրոցի 60-ամյակը