top

Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ


Դպրոցում գործում է 13 խումբ 6 մարզաձևերից:
Մարզադպրոցի պատանի մարզիկները մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և առանձին ֆեդերացիաների կողմից կազմակերպված մարզական միջոցառումների և հուշամրցաշարերի (ֆուտբոլ, շախմատ, սամբո, ձյուդո, ազատ ոճ, ըմբշամարտ, բռնցքամարտ), բազմիցս դարձել հաղթողներ ու մրցանակակիրներ:
Սպիտակցի մարզիկները մեծ հաջողությունների են հասել Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ու միջազգային հուշամրցաշարերում: Հատկապես վերջին 4 տարիներին ՀՀ առաջնություններում նրանք նվաճել են 9 ոսկե մեդալ, Եվրոպայի առաջնությունում ունեցել ենք 3 չեմպիոն, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալակիրներ, աշխարհի առաջնություններում՝ երկու բրոնզե մեդալ, միջազգային հուշամրցաշարերում՝ բազմաթիվ հաղթողներ և մրցանակակիրներ: Այս նվաճումները ձեռք են բերվել մեր սամբիստներ Էդիկ Պետրոսյանի, Ջիվան Ղազարյանի, Մխիթար Մխիթարյանի, Ռաֆիկ Մանուկյանի, Գառնիկ Սարոյանի, Արթուր Սահակյանի, Արթուր Բունիաթյանի և նրանց մարզիչ, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Մանվել Խոյեցյանի ամենօրյա նպատակասլաց ու տքնաջան մարզումների շնորհիվ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի որոշմամբ 2016թ. սամբոյի ՀՀ մեծահասակների առաջնությունն անց է կացվել Սպիտակ քաղաքում:
2014-2015 թվականներին ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող ՙՀաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք՚ հանրապետական մրցույթում բացարձակ հաղթող է ճանաչվել մեր համաքաղաքացի Ստասիկ Նազարյանի ընտանիքը և ՀՀ նախագահի կողմից ստացել մրցանակ ու դրամական պարգև:
ՀՀ նախագահի մեկ այլ նախաձեռնության՝ ՙՀաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՚մրցույթում Լոռու մարզի հավաքականի կազմում մեր քաղաքի երկու հաշմանդամ մարզիկներ լողի և սեղանի թենիսի մրցումներում գրավել են երկրորդ տեղը:
Քաղաքի պատվիրակությունը ներկայանալի կազմով, պատշաճ մակարդակով է մասնակցել համահայկական ամառային 5-րդ և 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության շքերթին և խաղերի ծրագրով անցկացվող չորս մարզաձևերի՝ շախմատի, ֆուտզալի, սեղանի թենիսի և բազկամարտի մրցումներին:
Մեր համայնքը ՙԼավագույն մարզական բակ՚ ստուգատեսում գրավել է 1-ին տեղը և արժանացել ՀՀ նախագահի մրցանակին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Սպիտակը ճանաչվել է հանրապետության սպորտային լավագույն համայնքներից մեկը:
Առողջ ապրելակերպը քարոզելու, սպորտը մասսայականացնելու նպատակով ամեն տարի կազմակերպվում ու մեծ շուքով անցկացվում է մարզական փառատոն, որին մասնակցում են նաև տարածաշրջանի գյուղական համայնքները:



Աշխատակազմ


Բարսեղյան Էդիկ
Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ -ի տնօրեն




Հիմնախնդիրներ

Շենքի նկատմամբ իրավունքի ձեռք բերում։
1-ին մասնաշենքի վերանորոգում (տանիքի, առաստաղի, հատակի և հանդերձարանների)։
Ջեռուցման համակարգի փոխում։
Սանհանգույցների և լողասենյակների վերանորոգում։
Գույքի ձեռք բերում։
Լողավազանի վարձակալություն, լող մարզաձևի կազմակերպում։