top

Սպիտակի մշակույթի տուն ՀՈԱԿ


Մշակույթի տանը գործում են պարի, երգի և թատերական մեկական խմբեր, որոնցում ընդգրկված են շուրջ 32 սաներ։ Մշակույթի տան գործունեությունը նպատակաուղղված է շնորհալի երեխաների և նրանց տաղանդի հայտնաբերմանը։
Շենքում իրենց գործունեությունն են ծավալում <<Սպիտակի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ը, քաղաքային գրադարանը և Սպիտակի թանգարանը:
Համերգային դահլիճը կահավորված է 390 նստատեղով և նախատեսված է ինչպես կինոդիտումների այնպես էլ համերգային և թատերական ներկայացումների համար:
Շենքը կառուցվել է 1997-1998 թվականներին։ Ճարտարապետը եղել է Ջիմ Թորոսյանը:
Մշակույթի տան պարային խմբերը, երգի և տիկնիկային ստուդիայի սաները մշտապես մասնակցում են մարզային և հանրապետական մրցույթների ու փառատոների և հաճախակի վերադառնում մրցանակներով, դիպլոմներով ու շնորհակալագրերով։
Այստեղ կազմակերպվում են միջոցառումներ նվիրված ՀՀ պետական տոներին, հոբելյանական և հիշարժան տարեթվերին: 2016 թ. ձեռք է բերվել նոր ձայնալուսային տեխնիկա և սարքավորումներ:




Պատմություն

Սպիտակի մշակույթի տունը գործում է 1946 թվականից` սկզբում որպես ակումբ, փոքրիկ սենյակում, այնուհետև առանձին երկու սենյակում նույն կարգավիճակով:
1949 թվականին Սպիտակի շրջանը կազմավորվելուց հետո` 1952-1953 թ.թ. կառուցվեց նոր Մշակույթի տուն` որպես առանձին միավոր գործում էր Սպիտակի շրջսովետի գործկոմի ենթակայության տակ: Ուներ ինքնագործ պարի-երգի խումբ, որը նույնիսկ համերգներով հանդես էր գալիս Սովետական Միության տարբեր քաղաքներում:
Գործում էր նաև ժողովրդական թատրոնը, որը ճանաչված էր ինչպես տարածքում,
այնպես էլ Սովետական Հայաստանում: Բազմաթիվ փառատոններում հաջողություններ ունենալուց հետո ներկայացումները ցուցադրվել է ազգային հեռուստաընկերության կողմից /Տասներեքերրորդ նախագահը, ռեժիսոր Հրաչիկ Թորոսյան, նկարիչ Սերգեյ Մուրադյան/: Մշակույթի տան շենքում էր գործում շրջանային գրադարանը, որը հետագայում դարձավ քաղաքի կենտրոնական գրադարանը: Գործում էր նաև փողային նվագախումբը:
Մշակույթի տունը գործեց մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը:
Մշակույթի տան գործնեությունը վերականգնվել է 1989 թվականի վերջին և մինջ օրս գործում է նոր կառուցված մշակույթի պալատում:
2014թ. օգոստոսից Սպիտակի քաղաքային զբոսայգի ՀՈԱԿ-ը վերակազմակերպման միջոցով միացել է Սպիտակի մշակույթի տանը ՀՈԱԿ-ին:


Աշխատակազմ


Մաթոսյան Սամվել
Սպիտակի մշակույթի տուն ՀՈԱԿ-ի տնօրեն




Խմբեր

պարի խումբ - 18 սան
երգի խումբ - 16 սան
թատերական խումբ - 8 սան


Հիմնախնդիրներ

• Մշակույթի տան շենքի նկատմամբ իրավունքի ձեռք բերում,
• Կապիտալ վերանորոգում,
• Ջեռուցման համակարգի փոխում,
• Սանհանգույցների վերանորոգում,
• Խմբային սենյակների ավելացում,
• Մշակույթի տան թատերական խմբի և նոր համույթների ստեղծում,
• Մասնագետների վերապատրաստում, նոր մասնագետների ներգրավում:


Կոնտակտներ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 1, 1804
Հեռ.(0-255)2-49-49
էլ. փոստ՝ spitaki.mshakuyt@mail.ru



Տեսադարան


ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր