top
ՍՊԻՏԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

ՍՊԻՏԱԿԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


ԶԻՆԱՆՇԱՆ  Սպիտակ քաղաքի խորհրդանշանը կոմպոզիցիոն կառուցվածքով իրենից ներկայացնում է սիմետրիկ լուծումային տարբերակ, որի կենտրոնում տեղադրված հուշարձանը խորհրդանշում է հին Սպիտակը՝ որպես երկրաշարժին դիմակայած կառույց։ Առանցքից աջ և ձախ տեղադրված արծիվները խորհրդանշում են հին ու նոր, հավերժ մնայուն Սպիտակը և այդ քաղաքի բնակիչների հզոր կամքի ուժն ու հավատը պայծառ ապագայի նկատմամբ: Ձախ կողմում գտնվող արծվի կրծքին տիեզերքի հավերժության նշանն է, իսկ աջ կողմում գտնվող արծվի կրծքին՝ պայքարող, մաքառող, խաչապաշտ քրիստոնյաների նշանը։ Հուշարձանից ներքև՝ կենտրոնում պատկերված է ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է վերածնունդ, նոր կյանքի սկիզբ։ Ձիթենու ճյուղից ձախ պատկերված է փետուր՝ որպես գիտության, մշակութային կյանքի խորհրդանիշ, իսկ աջ՝ ցորենի հասկ, որպես հողի և ստեղծագործ աշխատանքի խորհրդանիշ։


ՍՊԻՏԱԿԻ ՕՐՀՆԵՐԳԸ


Իմ սիրո քաղաք, իմ բախտի քաղաք
Պապերիս օջախ, հին ու նոր քաղաք
Քո որդիների, սուրբ արյամբ ներկվեց
Հողդ թանկ, դարերով վերապրած
Սև ամպերի մեջ, դու մոլորվեցիր,
Խոր վշտի մեջ, դու տառապեցիր,
Վերքը սրտիդ մեջ, դու մաքառեցիր
Որ ապրի, որ ժպտա մանուկը քո։

Կրկներգ․
Վերածնվիր քաղաք հայրենի
Կառուցիր ու կերտիր ու ծաղկիր
Փարատիր վիշտը մայրերի
Ավետիր գալիքը նորի։

Ու գարուն բացվեց, վառ արև շողաց,
Հողը ջերմացավ, ու ծիլեր տվեց․
Քո մանուկների երգը ղողանջեց
Եվ օծեց հավատով քո հոգին։

Կրկներգ․
Վերածնվիր քաղաք հայրենի,
Կառուցիր ու կերտիր ու ծաղկիր,
Փարատիր վիշտը մայրենի
Ավետիր գալիքը նորի․
Ավետիր, ամոքիր
Վերածնվիր քաղաք հայրենի,
Կառուցիր ու կերտիր ու ծաղկիր,
Հավատով դու հառնիր,
Վերածնվիր քաղաք հայրենի
Կառուցիր ու կերտիր ու ծաղկիր
Փարատիր վիշտը մայրերի
Ավետիր գալիքը նորի
Իմ հին ու նոր Սպիտակ։


ԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻՆ

Հեղինակներ՝   Արտակ Արամյան, Մհեր Դալլաքյան, Արթուր Ալեքսանյան

Կատարողներ՝   Լուսինե Մադոյան, Արտևան


ԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻՆ

Խոսքի հեղինակ՝   Գագիկ Շիրմազանյան

Երաժշտությունը՝   Երվանդ Երզնկյանի

Կատարողներ՝   Ռուբեն Մաթևոսյան, Իոսիֆ Կոբզոն, Եվգենի Կիսին, Արթուր Իսպիրյան