Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2024,Ապրիլ 19 - 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2024,Ապրիլ 26 - Մայիս 31
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 25 - Օգոստոս 30
Հայտարարություն
2024,Ապրիլ 3 - Մայիս 7
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2024,Ապրիլ 1 - 30
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Մարտ 27 - Դեկտեմբեր 31
ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 26 - Մայիս 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2024,Մարտ 7 - Մայիս 15
ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 2 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Փետրվար 16 - Մայիս 5
Կանցկացվի «Մանկական նկարի 9-րդ բաց միջազգային մրցույթը»
2023,Դեկտեմբեր 27 - 2024,Օգոստոս 27
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
2023,Օգոստոս 9 - 2024,Մայիս 1

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.04.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա առթիվ
Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է խոսելու արվեստի համախմբող և հոգիներ ամոքող ուժի մասին։ Պարը յուրօրինակ մի լեզու է, որով խոսում են աշխարհի բոլոր ազգերը։ Այն վեր է հանում մարդկանց էթնիկ առանձնահատկությունները, հոգևոր ձգտումները, ուրախությունն ու տխրությունը։ Պարը հայ ժողովրդի հազարամյա մշակույթի, նրա ինքնության արտահայտիչն է։ Մարտական, ծիսական, աշխատանքային, հարսանեկան և այլ գեղեցիկ պարերով հայը ներկայանում է աշխարհին իր մտածողությամբ և արժեքային համակարգով։ Հայն անպարտելի է, եթե միասնական է, ուստի մեր պարերի կարևորագույն ուղերձներից մեկը միասնականությունն է՝ ուս-ուսի, ձեռք-ձեռքի։ Պարարվեստի նվիրյա՛լ գործիչներ, ... Մանրամասն
27.04.24 Սպիտակում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ քաղաքացու օրը
 Այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա առթիվ Սպիտակ համայնքում կազմակերպվել էին տոնական մի շարք միջոցառումներ: Ամենուր երաժշտության և տոնական խանդավառության ձայներ էին: Օրվա գլխավոր միջոցառումը «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում էր։ Այստեղ տեղի ունեցավ «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագիրը կրող հանրային քննարկում, որին մասնակցեցին Սպիտակի երիտասարդների տան, Անանիա Շիրակացու անվան թիվ 8 և Արևաշողի միջնակարգ դպրոցների՝ 14-30 տարեկան ավելի քան 30 պատանիներ և երիտասարդներ: Քննարկման բանախոսը «Չամիչ» հյուրատան տնօրեն՝ Լիլիթ Չիտչյանն էր, մոդերատորը՝ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող՝ ... Մանրամասն
24.04.24 Հայոց Մեծ եղեռնի 109-րդ տարելիցը՝ Սպիտակում
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակում կանգնեցված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և տեր Վաղարշ քահանա Հակոբյանի ձեռամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ սպիտակցիներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին սրբադասված նահատակների հիշատակին, ապա ուղևորվեցին Հերհերի ձոր, որը թուրքերի կողմից հայերի կոտորածից հետո կոչվում է նաև Ջարդի ձոր: Այստեղ ևս Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Քաջայր Նիկողոսյանի ... Մանրամասն
22.04.24 Խորհրդակցություն՝ վարչական ղեկավարների և տեխնիկական անձնակազմի հետ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն վարչական ղեկավարների և տեխնիկական անձնակազմի հետ։ Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Ներկա էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Օրակարգում ընթացիկ գարնանային աշխատանքների, համայնքի սանիտարական մաքրման աշխատանքների, ֆիզիկական անձանց եկամտահարկի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև կարգապահական հարցեր էին։ Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց ընթացիկ գարնանային աշխատանքների վերաբերյալ հարցը։ Բնակավայրերի տեխնիկական աշխատողներին (հավաքարարներ, բանվորներ) հանձնարարեց մինչև հողային աշխատանքների մեկնարկը կատարել ոռոգման ... Մանրամասն
18.04.24 Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումով Սպիտակի համայնքապետարանը շարունակում է համալրել ավտոպարկը

 Սպիտակի համայնքապետարանը համայնքի կարիքների համար սեփական միջոցներով ձեռք է բերել «Գազել» (ГАЗ-A65R33-60) մակնիշի երկու նոր ավտոմեքենա։
 Ընդհանուր արժեքը 26 940 000 դրամ է։

16.04.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ
   ՀՀ Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ոստիկանության համակարգը մեր պետականության երաշխավորներից է, հասարակության անվտանգության պահապանը: Մեր ոստիկանությունը դժվարին և փառավոր ուղի է անցել: Անուրանալի է նրա դերը հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում: Բոլորիս պարտքն է ուս-ուսի դիմագրավել բոլոր մարտահրավերներին ու ձևավորել իրավագիտակից, օրինապահ և պատասխանատու հասարակություն: Բարձր եմ գնահատում ոստիկանություն-ՏԻՄ սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնում հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության, հանցագործությունների կանխարգելման, իրավախախտումների և հանցավորության ... Մանրամասն
14.04.24 Համայնքի ղեկավարը տեղում հետևել է Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան շինաշխատանքներին

  Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շրջայց է կատարել Մեծ Պարնի բնակավայր՝ տեղում ուսումնասիրելու մշակույթի տան շինաշխատանքների որակը։ Հիշեցնենք, որ 2021 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են շենքի տանիքի հիմնանորոգման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ։ 2023 թվականին մեկնարկել են «Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք շարունակվում են 2024 թվականին: Համայնքի ղեկավարի այցերը շինարարական հրապարակներ պարբերական բնույթ են կրում:

12.04.24 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը

 Այսօր՝ ապրիլի 11-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner