27.09.25
Հարգանքի տուրք՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի
|
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրը մարդաշատ էր։ Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, ավագանու անդամներ, դպրոցականներ, բազմաթիվ քաղաքացիներ:Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ընկած հերոսների: Ներկաները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված, ծաղիկներ խոնարհեցին զոհերի շիրիմներին։44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին ծաղիկներ են խոնարհվել նաև բնակավայրերում։Հավերժ փառք և խոնարհում՝ հանուն հայրենիքի իրենց ...
Մանրամասն |
|
26.09.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է պաուերլիֆտինգի Եվրոպայի գավաթի խաղարկությանը Սպիտակ համայնքի պատիվը բարձր պահած Ռուդիկ Ավդալյանին
|
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր մարզիկ Ռուդիկ Ավդալյանին։ Նա 2025 թվականի օգոստոսի 9-10-ը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցել է IPSU վարկածով Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որին մասնակցել են 7 երկրների շուրջ 200 մարզիկներ։ Ռուդիկ Ավդալյանը «Սեղմում պարկած դիրքից» վարժաձևում զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը և նվաճել է գավաթի խաղարկության IPSU վարկածով գոտին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզաձևին և առաջնությանն առնչվող հարցեր։ Մարզիկը լսել է համայնքի ղեկավարի գնահատականն ու բարեմաղթանքները։ Վերջում Քաջայր Նիկողոսյանը շնորհակալագիր և հուշանվերներ է հանձնել Ռուդիկ Ավդալյանին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և մարզական հաջողություններ։
|
|
26.09.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է «Իսպանական երկնքի տակ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում պատվավոր տեղեր զբաղեցրած սպիտակցի տաղանդավոր երեխաներին
|
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի սաներին, ովքեր «Իսպանական երկնքի տակ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել են պատվավոր տեղեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՈԱԿ-ի տնօրեն Գոհար Մանուշակյանը և համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները։Քաջայր Նիկողոսյանը շնորհակալություն է հայտնել երեխաներին համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և պատվո հարթակներ:Նրանք էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին մշտապես ուշադրության կենտրոնում ...
Մանրամասն |
|
22.09.25
Անցկացվել է «Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գավաթ» ֆուտբոլի միջմարզային առաջնություն
|
Սեպտեմբերի 22-ին Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի երիտասարդների նախաձեռնությամբ անցկացվել է «Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գավաթ» ֆուտբոլի միջմարզային առաջնություն, որին մասնակցել են թիմեր Ստեփանավանից, Իջևանից և Արևաշողից։ Առաջնության գլխավոր մրցավարը ՀՖՖ Տավուշի մարզի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էր։Ընկերական հանդիպումներն անցել են առողջ մրցակցության մթնոլորտում։ Արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել Իջևանի «Նիկարմ» թիմը՝ արժանանալով ոսկե մեդալների և գավաթի։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Արևաշող» և «Ստեփանավան» թիմերը՝ արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների։ Որոշվել են նաև մրցաշարի լավագույն ...
Մանրամասն |
|
21.09.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը մեր պետական տոնացույցի ամենահիշարժան և արժանապատիվ էջերից մեկն է։ Այս օրը մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ մեր ժողովրդի ազատատենչ կամքի, ազգային միասնության ու վճռականության խորհրդանիշը։։1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում՝ անկախության հանրաքվեի ժամանակ միահամուռ «այո» ասելով ազատ ու ինքնիշխան պետություն ունենալու իր անսասան կամքին։ Այդ օրը դարձավ նոր էջ մեր պետականության պատմության մեջ, վերածննդի, հույսի և պատասխանատվության խորհրդանիշ։Այն թրծվեց պատերազմով, անասելի զոհողություններով ու դժվարություններով: Երկիրը դիմակայեց կործանարար շրջափակմանը, սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամին ու մաքառեց վերապրելու ...
Մանրամասն |
|
09.09.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու 2025թ․ երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը
|
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու 2025թ․ 2-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 19-ը: Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը համայնքի ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։
|
|
04.09.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ
|
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ:Այսօր հպարտություն է անդրադառնալ այն մարդկանց աշխատանքին, ովքեր ամեն օր, առանց երկմտելու, կանգնում են մեր կողքին ամենաբարդ իրավիճակներում: Դուք մեր անվտանգությունն ապահովում եք խիզախությամբ, անձնվիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և անսպառ նվիրումով։Բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար, որը վերապրեց Սպիտակի երկրաշարժ և մի քանի պատերազմ, ձեր կառույցի ստեղծումը հրամայական էր: Ձեր խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում անձնվիրաբար իրականացնել մարդասիրական առաքելություն:Ուզում ...
Մանրամասն |
|
01.09.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, հարգելի՛ ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։Սեպտեմբերի 1-ը մի օր է, երբ ողջ հասարակությունը միանում է կրթության արժեքի գաղափարի շուրջ։ Այս օրն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը՝ լի նոր հույսերով, նպատակներով և ակնկալիքներով։Սա հատկապես հիշարժան և հուզիչ օր է առաջին դասարան և առաջին կուրս ոտք դնող երեխաների և երիտասարդների համար։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, դպրոցը ձեր կյանքի կարևորագույն ճանապարհի մեկնարկն է, և մենք բոլորս ձեր կողքին ենք՝ ձեզ խրախուսելու, աջակցելու և առաջնորդելու այդ ճանապարհին։Հարգելի՛ մանկավարժներ, դուք եք ձևավորում մեր համայնքի ու պետության ապագան՝ կրթելով և դաստիարակելով բանիմաց ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |