Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի բնակիչներ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից սիրելի վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը վերանվաճելու և ամուր պահելու գաղափարն է, միասնության և ազգային ոգու ամրապնդման գաղափարը: Հաղթանակներն են ոգեշնչում ազգերին և սերունդներին մղում նոր սխրանքների: Հայոց պատմությունը հարուստ է անօրինակ պայքարի դրվագներով և փառահեղ հաղթանակներով: 79 տարի առաջ փոքրիկ Հայաստանը մեծ ներդրում ունեցավ ֆաշիզմի դեմ պայքարում: Երկրորդ աշխարհամարտում հաղթանակը կերտվեց նաև մեր ժողովրդի նվիրյալ զավակների աձնազոհության ու հերոսության շնորհիվ: ... Մանրամասն
09.05.24 Հաղթանակի օրը՝ Սպիտակում
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Սպիտակ համայնքի քաղաքային զբոսայգին մարդաշատ էր: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու էին եկել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ուղեկցությամբ, Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ՝ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի ղեկավար Հրահատ Գևորգյանը, Հայաստանի փրկարար ծառայության ԼՄՓՎ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի, ուժային կառույցների և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ, բազմաթիվ սպիտակցիներ: Միջոցառմանն օրհնության խոսքով հանդես եկավ տեր Օվսե քահանա ... Մանրամասն
08.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երկրապահի օրվա առթիվ
Հարգելի՛ հայրենակցիներ, երկրապահներ, ազատամարտիկներ, զինվորներ ու սպաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ: Անուրանալի է երկրապահի ներդրումն ու սխրանքը մեր պետության անկախության և անվտանգության գործում։ Օրհասական պահին, երբ մեր հայրենիքը չուներ կանոնավոր բանակ, երկրապահներն իրենց ուսերին վերցրեցին մեր նորանկախ երկրի պաշտպանության հանձնառությունը: Լոռեցի կամավորներն առաջիններից էին, ովքեր ձևավորեցին կամավորական ջոկատներ։ Մեր քաջարի մարտիկները մասնակցեցին ինքնապաշտպանական և ազատագրական ամենաթեժ մարտերին։ Երկրապահ հերոսների սխրանքները դարձան մեր ազգային կանոնավոր բանակի հիմքը, որն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր սահմանները։ Իմ խոնարհումը կյանքը հայրենիքին նվիրած մեր հերոսների, ... Մանրամասն
06.05.24 Համայնքի ղեկավարը պարգևատրել է սպորտի բնագավառում փայլուն արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին
 Այսօր՝ մայիսի 6-ին, Սպիտակի համայնքապետարանում հյուրընկալվել էին սպորտի բնագավառում մրցանակային տեղեր զբաղեցրած սպիտակցի մարզիկներն ու նրանց մարզիչները: Նրանց պարգևատրելու պատիվը համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանինն էր: Հանդիպմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, բաժնի աշխատակիցները: Քաջայր Նիկողոսյանը ողջունեց և շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց մարզիչներին՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաջողությունների և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և պատվո հարթակներ: Մարտական սամբոյի և սամբոյի Հայաստանի ... Մանրամասն
03.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
 Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։   Իրավական և ժողովրդավար պետության կարևոր հենասյուներից մեկը խոսքի ազատությունն է, որը պատվով ապահովում է չորրորդ իշխանությունը։ Հայկական լրատվական դաշտն իր անգնահատելի դերակատարությունն ունի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Սիրելի լրագրողներ, եղեք անաչառ, շարունակեք լինել ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ հանրությանը մատուցելով անկողմնակալ և բազմակարծիք լրատվություն։ Կրկին շնորհավորում եմ։ Մաղթում եմ, որ ձեր դժվարին աշխատանքում մշտապես ցուցաբերեք մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ: Շնորհավոր Մամուլի ... Մանրամասն
01.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի օրվա առթիվ
Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Այս գեղեցիկ տոնը պատեհ առիթ է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, ուշադրության կենտրոնում պահելու աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցը: Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայն իր ջանասիրությամբ և ստեղծագործ տեսակով մշտապես արարել է բարիք, իրեն նվիրել հայրենիքի շենացման շնորհակալ գործին: Բազում դժվարությունների միջով անցնող Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ ունի մեր հոգատարության և տքնաջան աշխատանքի կարիքը: Միասին քարը քարին դնելով պետք է կառուցենք մեր տունը, մեր համայնքը, որպեսզի ապրենք հզոր և ծաղկուն հայրենիքում: Կրկին շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ բոլորիս ... Մանրամասն
30.04.24 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ

Այսօր՝ ապրիլի 30-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 8 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։

29.04.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա առթիվ
Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է խոսելու արվեստի համախմբող և հոգիներ ամոքող ուժի մասին։ Պարը յուրօրինակ մի լեզու է, որով խոսում են աշխարհի բոլոր ազգերը։ Այն վեր է հանում մարդկանց էթնիկ առանձնահատկությունները, հոգևոր ձգտումները, ուրախությունն ու տխրությունը։ Պարը հայ ժողովրդի հազարամյա մշակույթի, նրա ինքնության արտահայտիչն է։ Մարտական, ծիսական, աշխատանքային, հարսանեկան և այլ գեղեցիկ պարերով հայը ներկայանում է աշխարհին իր մտածողությամբ և արժեքային համակարգով։ Հայն անպարտելի է, եթե միասնական է, ուստի մեր պարերի կարևորագույն ուղերձներից մեկը միասնականությունն է՝ ուս-ուսի, ձեռք-ձեռքի։ Պարարվեստի նվիրյա՛լ գործիչներ, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner