Այսօր: Կիրակի, 2 Հունիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ: Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից է։ Այն հայի հաղթանակի, պատմական արդարությունը վերականգնելու ակնառու օրինակ է, երբ հազարամյակներ շարունակ պետականությունից զրկված ազգը հերոսական մաքառումով և հավաքական կամքով 1918թ. մայիսի 28-ին վերականգնեց պետականությունը։ Մեծ եղեռն տեսած մեր պապերը հերոսաբար կանգնեցին թշամու դեմ և կերտեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառահեղ հաղթանակները։ Սարդարապատը հայի համախմբման լավագույն օրինակն է։ Մայիսյան հաղթանակները մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու, ազգային արժանապատվությունը փրկելու և ապրելու իրավունքը նվաճելու ... Մանրամասն
24.05.24 Սպիտակ համայնքի բոլոր դպրոցներում հնչեց դպրոցական «Վերջին զանգը»
Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ հանրակրթական դպրոցների բոլոր շրջանավարտների համար հնչեց դպրոցական «Վերջին զանգը»` ազդարարելով նոր կյանքի սկիզբ: Սպիտակ համայնքի բոլոր բնակավայրերում դպրոցն ավարտող աշակերտների համար այս տարի ևս կազմակերպվեցին տոնական ցերեկույթներ: Բազմազան և գեղեցիկ միջոցառումները համեմված էին երգ ու պարով, անսպառ հումորով և անմոռանալի հույզերով: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս համայնքի ոչ մի դպրոց դուրս չէր մնացել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիրկողոսյանի ուշադրությունից: Բոլոր շրջանավարտներին համայնքապետարանի կողմից հատկացվեցին 30 000-ական ՀՀ դրամ և շնորհավորական բացիկներ՝ համայնքի ղեկավարի բարեմաղթանքներով, իսկ 9-րդ դասարանցիներին՝ տոնական տորթեր և կրկին բացիկներ, հնչեցին ... Մանրամասն
24.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի օրվա կապակցությամբ: Դպրոցն ավարտելու այս խորհրդանշական օրը դառնալու է անմոռանալի հիշողություն, որի ակնթարթները ջերմացնելու են ողջ կյանքի ընթացքում։ Դուք այսօր առաջին քայլն եք կատարում դեպի հասուն կյանք։ Այդ հետաքրքիր ու դժվարին ճանապարհորդության ընթացքում որ ճանապարհն էլ ընտրեք, հիշեք, որ մեծագույն առաքելությունը Մարդ լինելն է, պետության համար արժանի քաղաքացի և գիտելիքներով զինված հմուտ մասնագետ դառնալը։ Հիշեք, որ բազում ծանր փորձություններով անցած հայրենիքում յուրաքանչյուրիդ սուրբ պարտքն է պահպանել արյան գնով մեզ հասած ժառանգությունը, ամրացնել և զարգացնել մեր երկիրը։ Վստահ եմ, որ ... Մանրամասն
22.05.24 Քննարկում ԼՂ-ից բռնի տեղահանված և Սպիտակում բնակություն հաստատած ընտանիքների հետ՝ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 22-ին, Սպիտակ համայնքում տեղի ունեցավ հանդիպում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի և ԼՂ-ից բռնի տեղահանված և Սպիտակում բնակություն հաստատած ընտանիքների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը և համայնքապետարանի համապատասխան ոլորտային մասնագետներ։ Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունն օրերս հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Հանդիպումների շարքը մեկնարկել ... Մանրամասն
18.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Թանգարանային գործի հարգելի՛ նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։ Այս օրը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր մշակութային ժառանգությունը, այն բարձրացնելու և առավելագույնս հանրահռչակելու համար: Կարևոր է թանգարանների դերն ու նշանակությունը հասարակության կյանքում։ Դրանք սերունդերին են ներկայացնում մարդկության կողմից ստեղծված լավագույն արժեքները, բարձրացնում հասարակության գեղագիտական ճաշակն ու աշխարհընկալման նշաձողը։ Այս տարի Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ թանգարանները կարևոր օղակներ են կրթական ծրագրերի իրագործման և գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործում: ... Մանրամասն
17.05.24 Սպիտակ համայնքում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Ճանապարհային նորոգման աշխատանքներն ընդգրկում են Թորոսյան նրբանցքի բակային տարածքները, Ալեք Մանուկյան, Չարենցի, Ոփյան, Մյասնիկյան, Թորոսյան, Սայաթ-Նովայի, Աճեմյան, Թումանյան, Շահումյան փողոցները, Շիրակի խճուղին, Սուրեն Ավետիսյան հրապարակը, Ալեք Մանուկյան նրբանցքը, Այգեստան, Վարպետաց, Իտալական, Շվեյցարական թաղամասերը։ Հարգելի՛ վարորդներ, ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

16.05.24 Քննարկում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների հետ՝ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ համայնքի տեսլականի շուրջ
Աշխատանքային այցով Սպիտակի համայնքապետարանում էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները՝ Միջազգային համագործակցության և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանի գլխավորությամբ և Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետները։ Հանդիպմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանը, Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանը և ոլորտային պատասխանատու մասնագետներ։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության ... Մանրամասն
15.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Ընտանիքը հասարակության և պետության հենարանն է, որտեղ ձևավորվում է քաղաքացին, ձեռք բերում այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, պատասխանատվությունը, սովորում հարգանք և նվիրում: Հայ ընտանիքն առանձնանում է իր ամուր ավանդույթներով: Այն մեր ազգային ինքնության պահպանման երաշխավորն է: Այն ապահովում է կապը սերունդների միջև, հանդիսանում ավագների միջոցով ազգային ժառանգությունը կրտսեր սերնդին փոխանցելու լավագույն միջոց: Մեր գեղեցիկ ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, քանի որ պետության առաջընթացն ու բարեկեցիկ ապագան երաշխավորում են բարեկեցիկ և ուժեղ ընտանիքները: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջւազգային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner