Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 439
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՈՒԵՐԼԻՖՏԻՆԳԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկներ Արմեն Անդրանիկի Նիկողոսյանը, Արմեն Վարդանի Քոչարյանը, Կարապետ Կարենի Գասպարյանը, Հարություն Յուրայի Չախալյանը, Շալիկո Արշալույսի Հակոբյանը, Վահե Վահրամի Ափիցարյանը, Սամվել Էդմոնի Ասատրյանը «Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության և Թալինի համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպած Հայաստանի Հանրապետության պաուերլիֆտինգի առաջնության պատանիներ խմբում զբաղեցրել են 1-ին տեղերը, Լյովա Արմանի Մանուկյանը, Կարեն Անուշավանի Համբարյանը, Սամվել Արտյոմի Այվազյանը, Տիգրան Արմանի Քոչարյանը, Փայլակ Վարդանի Վարդանյանը զբաղեցրել են 2-րդ տեղերը, Կարեն Պարույրի Մովսեսյանը, Նարեկ Ռոբերտի Չախալյանը, Սուրեն Սողոմոնի Սիմոնյանը զբաղեցրել են 3-րդ տեղերը, հիմք ընդունելով Նուշիկ Վազգենի Կյուրեղյանի, Ազատուհի Գառնիկի Պողոսյանի, Կարեն Կարապետի Գասպարյանի, Երինազ Նորիկի Չախալյանի, Արշալույս Շալիկոյի Հակոբյանի, Կարինե Ֆրունզիկի Ավետիսյանի, Էդմոն Սամվելի Ասատրյանի, Արման Հակոբի Մանուկյանի, Անուշավան Վաղարշի Համբարյանի, Արմինե Աղվանի Թադևոսյանի, Արման Մերուժանի Քոչարյանի, Վարդան Փայլակի Վարդանյանի, Կարինե Աշոտի Չախալյանի, Արփինե Ավետիքի Չախալյանի, Անի Ժիրայրի Սիմոնյանի դիմումները, 09 մարտի 2024 թվականին տրված հավաստագրերը և «Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարոյանի կողմից տրված տեղեկանքը ՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից մարզիկներին պարգևատրելու համար տրամադրել 208 000 ՀՀ դրամ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner