Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի, Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող 06-006-0094-0008 կադաստրային ծածկագրով 0,087 հեկտար մակերեսով հողամասին տրամադրված «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ց-4 թաղամաս 112-12 հողամաս» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25072025-06-0028 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011EHEEMNM) և Կարապետ Հովհաննեսի Մազմանյանի (ծնված՝ 23․01․1965 թ․ ) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող 06-006-0094-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,087 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի առկա «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ց-4 թաղամաս 112-12 հողամաս» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Երևանյան խճուղի, 77/6 հողամաս» հասցեով (փոստային դասիչը՝ 1801):
2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: