Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, հիմք ընդունելով Արամայիս Եսայի Բոյաջյանի և Նաիրա Բաբկենի Մանուկյանի դիմումը և Սպիտակ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1․ Թույլատրել գրավ դնել Արամայիս Եսայի Բոյաջյանին, Նաիրա Բաբկենի Մանուկյանին, Նուրիցա Արամայիսի Բոյաջյանին և Հովհաննես Արամայիսի Բոյաջյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, համայնք Սպիտակ Սպիտակ ք. Շահումյան փողոց, բնակելի տուն 244 հասցեում գտնվող հողամասը, բնակելի տունը և սանհանգույցը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07012025-06-0043 վկայական)՝ անչափահաս Հովհաննես Արամայիսի Բոյաջյանի մասով։