Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 251
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2021 թվականի N

ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՋԵՎԱՆ ՎԱՀԱՆԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 0,00992 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ  գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Քաջևան  Վահանի Սարոյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող 06-006-0132-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,04992 հեկտար, որից 0,04 հեկտարը Քաջևան  Վահանի Սարոյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,00992 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1989 թվականին կառուցված բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շինությունները համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «Տեխպրոյեկտ» ՍՊԸ-ի եզրակացությունը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Քաջևան  Վահանի Սարոյանի 2020 թվականի նոյեմբերի 27-ի դիմումը՝ որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել՝ Քաջևան Վահանի Սարոյանի (ծնված 10.11.1942թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող 06-006-0132-0008 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության 0,04 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի և 0,00992 հեկտար մակերեսով հողամասի վրա գտնվող 101,72 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան, 2,74 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի և 22,51 քառակուսի մետր մակերեսով մառանի նկատմամբ:

2. Քաջևան Վահանի Սարոյանի կողմից տիրապետվող 0,04 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,00992 հեկտար հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 52 378 ՀՀ դրամ (1 քմ 528 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Քաջևան Վահանի Սարոյանին:

3. Քաջևան Վահանի Սարոյանի պատկանող՝ Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող 06-006-0132-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,04992 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին, դրա վրա գտնվող 101,72 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տանը, 2,74 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբին և 22,51 քառակուսի մետր մակերեսով մառանին տրամադրել «քաղաք Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 196» հասցեն:

4. Քաջևան Վահանի Սարոյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

5. Քաջևան Վահանի Սարոյանին՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Սպիտակի համայնքապետարան սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի վրա առկա բնակելի նշանակության 41,27 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցներն  օրինականացնելու գործընթաց սկսելու նպատակով:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner