Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ, հաշվի առնելով, որ գնման այլ ձևերի կիրառմամբ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրի կառուցման աշխատանքները մինչև 2021 թվականի սեպտեմբերի 27-ը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի տարելիցը, ավարտին չեն հասցվի և ընդառաջ գնալով զոհվածների հարազատների խնդրանքին՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրի կառուցման աշխատանքների ձեռքբերումը համարել անհետաձգելի:
2. Համաձայնություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերման համար մեկ անձից գնում կատարելու: |