Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 911 որոշման նախաբանում «06011QN8YSYU» թվերի և տառերի փոխարեն սխալմամբ գրվել են «06011G4AZBRJ» թվերն ու տառերը, ինչպես նաև որոշման 1-ին կետում «խանութ» բառի փոխարեն սխալմամբ գրվել են «ոչ բնակելի տարածք» բառերը` որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի «Մացակ Մուկուչի Մելոյանին դատական վճռով փոխանցված 28 քառակուսի մետր մակերեսով ոչ բնակելի տարածքին հասցե տրամադրելու մասին» թիվ 911 որոշման մեջ կատարել փոփոխություններ․
1) որոշման նախաբանում գրված «06011G4AZBRJ» թվերը և տառերը փոխարինել «06011QN8YSYU» թվերով ու տառերով,
2) որոշման 1-ին կետում գրված «ոչ բնակելի տարածք» բառերը փոխարինել «խանութ» բառով: