Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 105-Ա որոշումը և Նորայր Արտեմի Հովհաննիսյանի դիմումը` որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19072021-06-0008 վկայական), «Մարզ Լոռի, համայնք Ջրաշեն 9-րդ փողոց 6/1 ակումբի շենք» հասցեում գտնվող 06-095-0069-0036 կադաստրային ծածկագրով 0,08729 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող 156,64 քառակուսի մետր մակերեսով ակումբի շենքը սամբո և ըմբշամարտ սպորտաձևերի պարապմունքներ կազմակերպելու նպատակով վարձակալության իրավունքով 3 տարի ժամկետով, տարեկան 15 664 ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրել Նորայր Արտեմի Հովհաննիսյանին։