Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 875
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N

ԳԱՐԻԿ ՀԱՄԼԵՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 481-ին և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 102-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22072025-06-0065 վկայականը և Գարիկ Համլետի Սահակյանի (ծնված՝ 14․04․1989թ․) դիմումը՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․ Ավետիսյան փողոց 2-րդ նրբանցք 13 հողամաս» հասցեում գտնվող 06-006-0517-0032 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0,002 հեկտար մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, 25 տարի ժամկետով, տարեկան 12 000 ՀՀ դրամ վճարով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել Գարիկ Համլետի Սահակյանին։

2. Գարիկ Համլետի Սահակյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օգտագործման տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:

3. Գարիկ Համլետի Սահակյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:

4. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Ի․ Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner