Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 64
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի    1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի «Սպիտակի համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 62-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.

1)  որոշման թիվ 2, թիվ 5, թիվ 6 և թիվ 8 հավելվածները հաստատել նոր խմբագրությամբ,

2) թիվ 3 հավելվածում նշված «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» բառերով,

3) թիվ 4 հավելվածում նշված «Սպիտակի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ» բառերով:

 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 


Կողմ -9

ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
(1.27 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner