Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 33.1-ին կետի «ա» ենթակետով, 34-րդ կետով, 35-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ 14042021-06-0032 վկայականը և Սարգիս Վալոդյայի Թամամյանի համաձայնությունը որոշում եմ.
1.Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ «քաղաք Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, թիվ 70/1» հասցեում գտնվող 06-006-0520-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,012917 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ 68 201,76 ՀՀ դրամ, իսկ օրինական ճանաչված 91,75 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը 300 957 ՀՀ դրամ արժեքով՝ որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Սարգիս Վալոդյայի Թամամյանին (ծնված 07.07.1964թ.):
2.Սարգիս Վալոդյայի Թամամյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
3.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին և աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա: