Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 13-ի ըստ կտակի ժառանգության վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 2005), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06052SPYRZWW) և Արմեն Սարգսի Պետրոսյանի (ծնված՝ 04․02․1978թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող 06-030-0028-0004 կադաստրային ծածկագրով 0,253 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 125,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 38,2 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գոգարան, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 1 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման։