Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԳՅՈՒԼԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 892-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի դիրքորոշումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի ու «Շտիգեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Սպիտակ համայնքի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքների կատարման գնման թիվ ՀՀ ԼՄՍՀ-ԳՀԱՇՁԲ-20/37 պայմանագրի շրջանակներում ֆակտորինգային միջոցներ ներգրավելուն:

2. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի ու «ԲԻՈՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Սպիտակ համայնքի կարիքների համար Մուրացան փողոցի, Այգեստան 2, Հարավ Արևմտյան, Իտալական, Շվեյցարական թաղամասերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների կատարման գնման թիվ ՀՀ ԼՄՍՀ-ՀԲՄ-ԱՇՁԲ-20/21-1 պայմանագրի շրջանակներում ֆակտորինգային միջոցներ ներգրավելուն:

3. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի ու «ԳԵՎՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Սպիտակ համայնքի կարիքների համար Թորոսյան 21 բազմաբնակարան շենքի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կատարման գնման թիվ ՀՀ ԼՄՍՀ-ԲՄԱՇՁԲ-20/20-3 պայմանագրի շրջանակներում ֆակտորինգային միջոցներ ներգրավելուն:

4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված պայմանագրերից բխող պահանջի իրավունքի զիջման(ֆակտորինգի) դեպքում ստանձնել 9 (ինը) տոկոսի չափով ֆակտորինգի միջնորդավճարի վճարման պարտավորությունը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԳՅՈՒԼԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner