Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկներ Մերուժան Արայիկի Մանուկյանը Հայաստանի Հանրապետության սամբոյի 2024 թվականի պատանիների առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը, Երվանդ Հակոբի Քաչանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, Անդրե Սասունի Սարդարյանը և Լյովա Սաղաթելի Մանուկյանը զբաղեցրել են 3-րդ տեղերը, հիմք ընդունելով Սիրուշ Ռուդիկի Գյուլազյանի, Ժենյա Միխայիլի Արտենյանի, Լուսինե Արտուշի Հովակիմյանի, Լյովա Սաղաթելի Մանուկյանի դիմումները, 02-03 մարտի 2024 թվականին տրված հավաստագրերը և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից տրված տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից մարզիկներին պարգևատրելու համար տրամադրել 42 000 ՀՀ դրամ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: