Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 65
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2021 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ԹԻՎ 52 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՌՈՒԲԻԿ ՄԵԼՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշման կից ցուցակի մեջ Ռուբիկ Հրաչիկի Մելոյանի հայրանունը սխալ է գրվել, հիմք ընդունելով անձնագրային տվյալները, անշարժ գույքի սեփականության (օգտագործման)  իրավունքի գրանցման թիվ 2109105 վկայականը և Ռուբիկ Հրաչիկի Մելոյանի դիմումը՝ որոշում եմ.

 

1.Փոփոխություն կատարել Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան. Ն.Աճեմյան, Սայաթ-Նովա, Կնունյանց, Ալ.Մանուկյան, Մյասնիկյան, Կամոյի, Թումանյան, Քըրք Քըրքորյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 52 որոշման մեջ՝ կից ցուցակի 85-րդ տողում նշված «Հրաչի» բառը փոխարինել «Հրաչիկի» բառով:

2.Ռուբիկ Հրաչիկի Մելոյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Այգեստան թաղամասում գտնվող 06006 247-56 կադաստրային ծածկագրով 0,159 հեկտար մակերեսով տնամերձ հողամասին, դրա վրա գտնվող 06006 247-56-1 կադաստրային ծածկագրով 77,0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 06006 247-56-2 կադաստրային ծածկագրով 40,0 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «քաղաք Սպիտակ, Այգեստան թաղամաս, թիվ 285» հասցեն:

3.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:              

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner