Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Արմեն Գրիգորի Չոբանյանի դիմումը` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ «ք.Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, թիվ 383» հասցեում գտնվող 06-006-0501-0108 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,002 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, աստիճաններ կառուցելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Արմեն Գրիգորի Չոբանյանին տրամադրելուն:
2.Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել 6000 ՀՀ դրամ:
|