Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 3-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում թիվ 6170), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06212BWCKXYW) և Սիրան Սայադի Հովսեփյանի ներկայացուցիչ Գարիկ Մանվելի Խումարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրում գտնվող 06-109-0010-0043 կադաստրային ծածկագրով 0,096 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Քարաձոր, 1-ին փողոց, 5-րդ նրբանցք, 10/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1825):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: