Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 65
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 27-ի թիվ 112 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2020 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 01/111.1/09855-2020 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Արայիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0441-0022 կադաստրային ծածկագրով 0,0359 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության  հասարակական գործառնական նշանակության հողամասի:

2. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0441-0020 կադաստրային ծածկագրով 0,002 հեկտար և 06-006-0441-0006 կադաստրային ծածկագրով 0,00017 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության  հասարակական գործառնական նշանակության հողամասերի:

3. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

 

 


Կողմ -9

ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner