Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ԼՍ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022019-06-0014 վկայականը և Վահան Համլետի Նազարյանի դիմումը՝ որոշում եմ
1. Վահան Համլետի Նազարյանին (ծնված՝ 27․09․1964թ․) սեփականության իրավունքով պատկանող, «Մարզ Լոռի, համայնք Մեծ Պարնի 13-րդ փողոց 18 բնակելի տուն» հասցեում գտնվող, 06-075-0130-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,105 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Վահան Համլետի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող 06-075-0130-0013 կադաստրային ծածկագրով 0,105 հեկտար մակերեսով հողամասի վրա կառուցված 90․5 քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական՝ որպես ատամնաբուժարան օգտագործելու նպատակով։
3. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման։