Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Արտուշ Վոլոդյայի Դանիելյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող JAGUAR X-TYPE 2.5 մակնիշի (հաշվառման համարանիշ` 35LV266) փոխադրամիջոցի գույքահարկը վճարելու պարտավորությունը չի կատարել` որոշում եմ.
1. Արտուշ Վոլոդյայի Դանիելյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 17:30-ին:
3. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արտուշ Վոլոդյային Դանիելյանին: