Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Լոռի-4 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15092025-06-0056 և 12092025-06-0088 վկայականները և Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06082M9CNFFK) և Անդրանիկ Հրանտի Գալստյանի (ծնված՝ 15․06․1989թ․) դիմումները՝ որոշում եմ.
1․ Միավորել Անդրանիկ Հրանտի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող՝ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լուսաղբյուր 12 հողամաս» և «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լուսաղբյուր 13 հողամաս» հասցեներում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 06-046-0220-0019 կադաստրային ծածկագրով 0,26816 հա մակերեսով և 06-046-0220-0013 կադաստրային ծածկագրերով 0,2813 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերը։ 2․ Սույն որոշման 1-ին կետով միավորված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։ 3. Սույն որոշման 1-ին կետով միավորված անշարժ գույքին տրամադրել «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լուսաղբյուր, Գյումրի-Վանաձոր մայրուղի, 5 հողամաս» հասցեն: 4․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: 5․Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Ի․ Կարապետյանի վրա: