Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 25-ի «Սպիտակ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 57-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ.
1) որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված «և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝» բառերը փոխարինել «կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`» բառերով.
2) որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված «ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերով:
|