Այսօր: Ուրբաթ, 18 Հունիսի 2021թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 223
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, municipalityspitak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2021 թվականի N 223

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝  որոշում եմ.

  

 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար  համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը՝

 1) Երևանյան խճուղուց Իտալական-Շվեյցարական թաղամասեր տանող ճանապարհի աջակողմյան շինություն-20քմ

2) Ս.Ավետիսյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքի արևմտյան ճակատ-30քմ 

3) Ս.Ավետիսյան փողոցի թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքի արևելյան ճակատ-30քմ 

4) Ս. Ավետիսյան փողոցի թիվ 20 բազմաբնակարան բնակելի  շենքի երկու ճակատները       - 2 x 30քմ

5) Ս. Ավետիսյան փողոցի թիվ 15/1 և 17/2 բազմաբնակարան բնակելի շենքերի արևմտյան ճակատները – 2 x 30քմ

2. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գյուլազյանին` սույն որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
municipalityspitak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner