Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի և Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի կողմից 2021 թվականի փետրվարի 5-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Թամարա Ռաֆիկի Հովակիմյանի կողմից Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին՝ որոշում եմ.
1. Թամարա Ռաֆիկի Հովակիմյանի կողմից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2021 թվականի փետրվարի 19-ին, ժամը 16:00-ին:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել Թամարա Ռաֆիկի Հովակիմյանին: