Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 248
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2021 թվականի N

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇՈՏ ՄԻՔԱՅԵԼԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 50-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի թիվ 84 որոշմանը կից ցուցակում Աշոտ Միքայելի Դավթյանի հայրանունը սխալմամբ գրվել է «Մուխալի», հիմք ընդունելով, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1131286 վկայականը, անձնագրային տվյալները և Աշոտ Միքայելի Դավթյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Տեր Սիմոնյան, Մուրացան, Շիրակի խճուղի, Երևանյան խճուղի, Գործարանային փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները` որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 84 որոշմանը կից ցուցակի 278-րդ տողում նշված «Մուխալի» բառը փոխարինել «Միքայելի» բառով:

2.Աշոտ Միքայելի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Տեր-Սիմոնյան փողոցի վրա գտնվող 06006 450-15 կադաստրային ծածկագրով 0,07 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «քաղաք Սպիտակ, Տեր-Սիմոնյան փողոց, թիվ 164» հասցեն:

3.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

                                                                                                                                                                                                                                  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner