Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համանքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11.09.2025թ. թիվ 2/փ 296 դրական եզրակացությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06032025-06-0032 վկայականը և «ՈՒԱՅԹ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահե Կամոյի Կիրակոսյանի դիմումը, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն՝ «Մարզ Լոռի, Համայնք Սպիտակ գյուղ Մեծ Պարնի 26-րդ փողոց 6 հողամաս» հասցեում գտնվող 06-075-0240-0010 կադաստրային ծածակագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, 0,7108 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառւցվածքների նպատակային նշանակության, էներգետիկայի հողերի գործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին՝ նշված փոփոխություններն արտացոլել Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ապահովել Մեծ Պարնի բնակավայրի հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները: |