Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 70
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՇԱԿԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի և Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի կողմից 2021 թվականի փետրվարի 5-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Սասուն Գևորգի Մաշակարյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինություն ինքնակամ կառուցելու մասին՝ որոշում եմ.

1. Սասուն Գևորգի Մաշակարյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինություն ինքնակամ կառուցելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2021 թվականի փետրվարի 19-ին, ժամը  15:30-ին:

2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել Սասուն Գևորգի Մաշակարյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner