Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 112-րդ հոդվածի 2․1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով Էռնեստ Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին Սպիտակ համայնքի ղեկավարի խորհրդական Էռնեստ Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2022 թվականի փետրվարի 28-ին կնքած թիվ 26 աշխատանքային պայմանագիրը:
Աշխատանքային հարաբերությունների ավարտը համարել 2025 թվականի հոկտեմբերի 12-ը:
2․ Էռնեստ Խաչատրյանին՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի հետ կատարել հանձնման-ընդունման աշխատանքներ և ստորագրել հանձնման-ընդունման ակտ:
3․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ և վճարել: