Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 243
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2021 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 228 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՎԱԼԵՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 50-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 228 որոշման կից ցուցակի մեջ Վալերիկ Վոլոդյայի Ստեփանյանի անունը սխալ է գրվել, հիմք ընդունելով անձնագրային տվյալները, «Արտյոմ Սաքանյան» Ա/Ձ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման ճշգրտված հաշվետվությունը և Վալերիկ Վոլոդյայի Ստեփանյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Փոփոխություն կատարել Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի «Սպիտակ քաղաքի Տաշիր թաղամասի, Ոփյան և Այգեստան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 228 որոշման մեջ՝ կից ցուցակի 13-րդ տողում նշված «Վալեր» բառը փոխարինել «Վալերիկ» բառով: 

2.Հաստատել Վալերիկ Վոլոդյայի Ստեփանյանին պատկանող` Սպիտակ համայնքի Չարենցի փողոցի վրա գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ճշգրտված հատակագիծը՝ 0,041041 հեկտար մակերեսով:

3.Վալերիկ Վոլոդյայի Ստեփանյանին պատկանող՝ Սպիտակ համայնքի Չարենցի փողոցի վրա գտնվող 06-006-0130-0060 կադաստրային ծածկագրով 0,041041 հեկտար մակերեսով տնամերձ հողամասին և դրա վրա գտնվող անշարժ գույքին տրամադրել «քաղաք Սպիտակ, Չարենցի փողոց, թիվ 35» հասցեն: 

4.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner