Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 22-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N774), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999Y7D2MWW) և Սամվել Սեդրակի Աթոյանի ներկայացուցիչ Էլյա Վաղենակի Աթոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Սարալանջ բնակավայրում գտնվող 06-096-0003-0014 կադաստրային ծածկագրով 0,421 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Սարալանջ, 2-րդ փողոց, 4-րդ փակուղի, 1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1822):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: