Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 207
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2021 թվականի N

ՄՈՒՐԱՑԱՆ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 0,01605 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ  գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ Գագիկ Դանիելյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Մուրացան փողոցի վրա գտնվող 06-006-0471-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,05605 հեկտար, որից 0,04 հեկտարը Գագիկ Գևորգի Դանիելյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,01605 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1993 թվականին կառուցված բնակելի տունը և բաց պատշգամբը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «Տեխպրոյեկտ» ՍՊԸ-ի եզրակացությունը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Գագիկ Գևորգի Դանիելյանի դիմումը՝ որոշում եմ.

 

1.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել՝ Գագիկ Գևորգի Դանիելյանի (ծնված 15.07.1953թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Մուրացան փողոցի վրա գտնվող 06-006-0471-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,04 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի և 0,05605 հեկտար մակերեսով հողամասի վրա գտնվող 194,44 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան և 17,6 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի նկատմամբ:

2.Գագիկ Գևորգի Դանիելյանի կողմից տիրապետվող 0,04 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,01605 հեկտար հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 130 037 ՀՀ դրամ (1 քմ 1221 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գագիկ Գևորգի Դանիելյանին:

3.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «քաղաք Սպիտակ, Մուրացան փողոց, թիվ 123» հասցեն:

4.Գագիկ Գևորգի Դանիելյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

5.Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

6.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner