Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2001 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 169 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 29 օրդերը և Բաբկեն Ռաֆիկի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04092025-06-0004 վկայական` տրված 04.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան հրապարակ 3 շենք, 5 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Բաբկեն Ռաֆիկի Ավետիսյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Բաբկեն Ռաֆիկի Ավետիսյան - ինքը՝ ծնված 21.07.1948 թվականին,
2) Ելենա Հարությունի Ավետիսյան – կինը ծնված 01.06.1952 թվականին,
3) Լուսինե Բաբկենի Ավետիսյան – աղջիկը՝ ծնված 16.08.1976 թվականին,
4) Հերմինե Բաբկենի Ավետիսյան – աղջիկը՝ ծնված 18.10.1979 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: