Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում առկա կադաստրային քարտեզի, 06-006-0511-0006 և 06-006-0511-0005 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի կադաստրային գործերի և անշարժ գույքի չափագրման հաշվետվության ուսումնասիրությունից պարզվել է, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 5-ի թիվ 53 որոշմանը կից ցուցակի 159-րդ տողում հասցեն «Չարենցի»-ի փոխարեն սխալմամբ գրվել է «Շահումյան», կադաստրային ծածկագիրը «06-006-0511-0028»-ի փոխարեն սխալմամբ գրվել է «511-006», իսկ հողամասի մակերեսը «0,049066»-ի փոխարեն սխալմամբ գրվել է «0․125», հիմք ընդունելով հանգուցյալ Լևոն Մաթևոսի Միքայելյանի որդու՝ Հրահատ Լևոնի Միքայելյանի դիմումը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում առկա կադաստրային քարտեզի, 06-006-0511-0006 և 06-006-0511-0005 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի կադաստրային գործերի ուսումնասիրության արդյունքները՝ որոշում եմ․
1․ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 5-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Չարենցի և Ոփյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 53 որոշմանը կից 159-րդ կետում գրված «Շահումյան» բառը փոխարինել «Չարենցի» բառով, «511-006» թվերը փոխարինել «06-006-0511-0028» թվերով, «0,125» թիվը փոխարինել «0,049066» թվով։