Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 254
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2021 թվականի N

ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ, 4-րդ մասի 1-ին պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  թիվ 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, նույն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 33-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով և 50-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Տեր-Սիմոնյան փողոցի վրա գտնվող   06-006-0441-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,00135 հեկտար մակերեսով հողամասի վրա 2019 թվականին ինքնակամ կառուցված 12,4 քառակուսի մետր մակերեսով կիսակառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «Տեխպրոյեկտ» ՍՊԸ-ի եզրակացությունը և «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը` որոշում եմ.   

 

1.Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Տեր-Սիմոնյան փողոցի վրա գտնվող 06-006-0441-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,00135 հեկտար մակերեսով այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված՝ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Տեր-Սիմոնյան փողոցի վրա գտնվող 06-006-0441-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,00135 հեկտար մակերեսով հասարակական գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 12,4 քառակուսի մետր մակերեսով կիսակառույցը ճանաչել օրինական:

3.Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը:

4.  Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքին տրամադրել «ք.Սպիտակ, Տեր-Սիմոնյան փողոց, թիվ 47/4» հասցեն:

5.Սույն որոշումը 5-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: 

6.Իրավունքի պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած Արայիկ Ռաֆիկի Պետրոսյանին (ծնված 11.11.1962թ.) օրինականացված կառույցները և դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը սահմանված կարգով և գներով սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ ձեռք բերելու համար:

7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա:

                                      

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner