Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի և Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 63-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԹՐԵՅԴՄԵՆ» ՍՊԸ-ի 2021 թվականի փետրվարի 5-ի հայտը՝ որոշում եմ.
1. «ԹՐԵՅԴՄԵՆ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 06953807) տալ «ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 14» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 42 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն 2021 թվականի համար՝ ըստ եռամսյակների:
2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ: