Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2020 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին
2. Սպիտակ համայնքի սեփականության 2020 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
3. «Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին
4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող MERCEDES-BENZ S 600L մակնիշի ավտոմեքենան օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
5. Սպիտակ համայնքի ՈՒզբեկական թաղամասում գտնվող 06-006-0164-0008 կադաստրային ծածկագրով հողամասը և դրա վրա գտնվող բնակելի տունը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
6. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
7. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Ամալյա Հակոբի Գևորգյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
8. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Արմեն Գրիգորի Չոբանյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
9. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Կարինե Զարմաելի Դարչինյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
10․ Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխությւոններ կատարելու մասին։