Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԿ ԷՆԳԼԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 183 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 120 օրդերը և Հայկ Էնգլենի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01092025-06-0068 վկայական` տրված 01.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ա.Մանուկյան փողոց 1-ին նրբանցք 11/4 շենք, 10 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Հայկ Էնգլենի Խաչատրյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Հայկ Էնգլենի Խաչատրյան- ինքը՝ ծնված 25.05.1968 թվականին,

2) Իրինա Ռոլանդի Սմբատյան – կինը ծնված 08.05.1968 թվականին,

3) Սամվել Հայկի Խաչատրյան – տղան՝ ծնված 09.08.1993 թվականին,

4) Էրիկ Հայկի Խաչատրյան – տղան՝ ծնված 06.08.1996 թվականին,

5) Գոռ Էնգլենի Խաչատրյան - եղբայրը՝ ծնված 12.02.1975 թվականին,

2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner