Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 38
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 14-ի նիստի օրակարգը.

ՕՐԱԿԱՐԳ

1. Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/

2. Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին

/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/

3. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու եվ մեկնարկային գին սահմանելու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

4. Սպիտակ համայնքի Թորոսյան փողոցի վրա գտնվող 06-006-0496-0007,            06-006-0496-0002 և 06-006-0492-0003 կադաստրային ծածկագրերով հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

5. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

6. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 42-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

7. Արթուր Էդիկի Այվազյանին գույքահարկի արտոնություն տրամադրելու մասին

/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/

8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Գրիգոր Վալոդի Նազարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Հարություն Ռաֆիկի Սահակյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Ռազմիկ Մանվելի Թումանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Նախագիծ կազմող ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner