Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 27-ի թիվ 112 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2020 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 01/111.1/09855-2020 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Արայիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0441-0022 կադաստրային ծածկագրով 0,0359 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասի:
2. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0441-0020 կադաստրային ծածկագրով 0,002 հեկտար և 06-006-0441-0006 կադաստրային ծածկագրով 0,00017 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասերի:
3. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություններ:
|